Հայաստանը պետք է ձերբազատվի երրորդ երկրների և իր սփյուռքի վնասակար ազդեցությունից․ Էրդողան
Դիտել նաև
«Հուսով ենք՝ Ադրբեջանը կամրապնդի իր պատմական հաջողությունը՝ խաղաղության պայմանագիր ստորագրելով». Էրդողան
Ցանկանում ենք, որ Ադրբեջանի պատմական նվաճումները ամրապնդվեն խաղաղության պայմանագրով. Էրդողան
Ալիևն ու Էրդողանը բանակցություններ են վարում Բիշքեկում
Ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացումն ինչպե՞ս կարող է ազդել Հայատանի վրա
Ադրբեջանն ու Հայաստանն անկեղծ ջանքեր են գործադրում տարածաշրջանում խաղաղության համար. Էրդողան
Պատմական հնարավորությունների պատուհան է բացվել մեր տարածաշրջանում կայուն խաղաղության համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Հայաստանը պետք է ձերբազատվի երրորդ երկրների և իր սփյուռքի վնասակար ազդեցությունից, դա նրան կմոտեցնի խաղաղությանը։ Հայ ժողովուրդը պետք է գիտակցի, որ իր ապագան կապված է տարածաշրջանի երկրների, այն հարևանների հետ, որոնց հետ դարեր շարունակ գոյակցել է։ Այդպես էլ լինելու է այսուհետ։ Հայաստանը նաև պետք է քաջություն ունենա անելու այն, ինչ անհրաժեշտ է»- ասել է Թուրքիայի ղեկավարը՝ ելույթ ունենալով EFES-2024 զորավարժությունների շրջանակում կազմակերպված միջոցառման ժամանակ։