Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան «Գազ-53»-ը վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը մաhաgել է Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան
20
Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Պատերազմ Արցախում
Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին Փաշինյանը Տիգրանաշենը հանձնելու է ադրբեջանական թուրքերին Արցախն ուրանալու, հազարավոր տղաների մահվան վատնելու դիմաց մրցանակ՝ Գերմանիայից. խաղաղության արնաշաղախ, լեղիակուր մրցանակ Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Ինչո՞ւ ՀՀ-ում ընդդիմության լայնածավալ «մաքրագործումը» չի հանգեցրել փողոցային բողոքի ցույցերի․ ТАСС Բռնազավթված Արցախում ռուսական եկեղեցին Ադրբեջանի իշխանությունների կողմից վերածվել է ռազմական վարժարանի Լարված իրավիճակ՝ կառավարության մոտ. ոստիկանները բերման ենթարկեցին բողոքի ակցիայի մասնակցին Հայտնի են Ճամբարակում վրաերթի ենթարկված զինվորների անունները. վարորդը վարելու իրավունք չի ունեցել Տարակուսելի է այն փաստը, որ Արցախը հանձնած ուժն ագրեuիшյի է դիմում բոլոր այն անձանց ու խմբերի նկատմամբ, ովքեր չեն համակերպվում uտորաgմանը. Աբրահամյան Ոչ շատ հեռու ապագայում դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվելու է Էդիկ Մինասյանի անմեղությունը. Պաշտպան «Գազ-53»-ը վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը մաhաgել է Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Պարզվում է՝ սուվերեն երկրի գլխավոր դատախազն ու դատավորի օգնականը ռուսերեն են ստորագրում, դեռ մեզ էլ «կրեմլի шգենտ» են համարում. Միքայել Սրբազան Քաղաքական հետապնդումից բացի, սա մարդկանց կտտանքների ենթարկելու և հոգեբանական տեռորի գործընթաց է. Աբրահամյան Մեզ համար եվրոինտեգրումը Հայաստանի անվտանգությունն ապահովելու գործիք էր, ձեզ համար՝ Հայաստանը գործիք դարձնելու միջոց. Աշոտյան Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար թուլացնել սփյուռքը՝ նշանակում է թուլացնել Հայաստանը. Մուրադ Փափազյան Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին ՀՀ-ում արդարադատությունը ծառայեցվում է քաղաքական նպատակներին. Լիլիթ Գալստյան Նրանց ուժը՝ տոկունության մեջ է, իսկ մեր զենքը՝ հանրային ճնշումն է. Դանիելյանը՝ կալանավորված ընդդիմադիրների մասին «Անվտանգության աշխատակիցներ, դուրս հրավիրե՛ք Դավիթ Ղազինյանին». Ալեքսանյանը լարեց մթնոլորտը ԱԺ–ում (վիդեո) «Սարքել են իրենց դուքյանը». ընդդիմադիրները մեկնաբանում են ԱԺ լարված իրավիճակը Միջադեպից հետո «Ուժեղ Հայաստանի» անդամները լքեցին ԱԺ շենքը

Իսրայելում անհանգստացա՞ծ են, որ Փաշինյանը Հայաստանում կարող է կորցնել իշխանությունը

Հրեական Լեմկինի ինստիտուտի կոչը՝ ազատ արձակել հայ քաղբանտարկյալներին Բաքվի բանտից, անհանգստացրել է ոչ միայն Ալիևի իշխանությանը, այլև որոշ իսրայելական քաղաքական շրջանակների, որոնք չեն էլ թաքցնում, որ ուզում են, որ Ադրբեջանը  դառնա «երկրորդ Իսրայելը Անդրկովկասում», որպեսզի երկրորդ ճակատ կարողանա բացել Իրանի դեմ:

Այսպես, հայտնի իսրայելցի արևելագետ, Բար-Իլան համալսարանի Բեգին-Սադաթ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, պրոֆեսոր Մորդեխայ Քեյդարը ,   «The Jerusalem Post»  թերթում հրապարակված հոդվածում նշել է, թե Ռաիսիի մահը  ինչպես կարող է ազդել Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների վրա:

Քեյդարը չի էլ թաքցնում, որ Փաշինյանի իշխանությունը Հայաստանում ամեն  ինչ   անում է, որ Ադրբեջանը դառնա տարածաշրջանի հիմնական խաղացողը, ինչը, բնականաբար դուր չի գալիս, ո՛չ Մոսկվային, ո՛չ էլ Թեհրանին:

Ըստ իսրայելցի պրոֆեսորի՝ Ռաիսիի մահը կարող է դրական ազդել Ադրբեջանի վրա, սակայն Հայաստանում թափ առած ազգային շարժումը կարող է խափանել, ոչ միայն Ադրբեջանի, այլև Իսրաելի ծրագրերը:

Փորձագետը, կարծես պատասխանելով հրեական Լեմկինի ինստիտուտին, նշել է, թե իբր Մոսկվայի և Թեհրանի ծրագրերի մեջ ակտիվ դեր էր կատարում  նաև  հայ մեծահարուստ   Ռուբեն Վարդանյանը, ով այսօր գտնվում է Բաքվի բանտում:

Այն, որ նրա բանտում գտնվելը ուղակի ձեռնտու է նաև Նիկոլ Փաշինյանին, գրեթե ոչ ոք չի էլ հերքում: Պարզվում է, որ այդ հարցն ունի ոչ միայն ներհայաստանյան, այլև արտաքին բաղադրիչ և հենց այդ պատճառով էլ, ոչ Ալիևին, ոչ էլ Փաշինյանին շահավետ չէ, որ Վարդանյանը դուրս գա բանտից:

Ըստ իսրայելցի փորձագետի, Վարդանյանը կապող օղակներից  մեկն էր,  Մոսկվայի և Թեհրանի միջև տարբեր հարցերում, այդ թվում նաև զենքի առևտրի ոլորտում:

Սակայն այդ փորձագետի կողմից հոդվածով հանդես գալու գլխավոր նպատակը այն էր, որ վերջերս Լեմկինի ինստիտուտը կոչով դիմել էր, որպեսզի հայ գերիները ազատ արձակվեն Բաքվի բանտից, ինչը մտահոգել էր, ոչ միայն Ալիևի իշխանությանը, այլև իսրայելական այն շրջանակներին, ովքեր թանկ են գնահատում իսրայելա-ադրբեջանական հարաբերությունները:

Փաշինյանի քայլերն ու հայ-ադրբեջանական  հարաբերությունների   ընթացքի   ուղղության  շուրջ նոր ու նոր փաստեր են ի հայտ գալիս, որտեղ երևում է, թե   ովքեր են իրականում շահագրգրված, որպեսզի  տարածաշրջանում հաստատվի Ադրբեջանի մենիշխանությունը մյուս երկրների և հատկապես Հայաստանի հաշվին:

Վրաստանի իշխանությունները քաջ գիտակցել են այս հանգամանքը և նպատակ են դրել դուրս  գալ  այս վիճակից՝ օգտվելով նաև Չինաստանի օգնությունից:

Հայաստանի իշխանությունը ճիշտ հակառակը՝ ի հաշիվ հայկական շահերի, փորձում է կյանքի կոչել օտար երկրների օրակարգը, որոնք նույնիսկ կարող են սպառնալ Հայաստանի գոյությանը:

Իսկ դա  ունի մեկ անուն.  պետական դավաճանություն, որի համար ենթադրվում է պատասխանատվություն:

Այսօրվա համաժաղովրդական շարժումը Հայաստանում դրա գլխավոր գործոնն է, որը, եթե չպսակվի հաջողությամբ, ապա երկիրը կարող է կորցնել իր պետականությունը՝ դրանից բխող հետևանքներով:

Սա՛  է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>