Անհրաժեշտ է մտածել` արդյոք պե՞տք է նրանց և նրանց ընտանիքի անդամների համար եկեղեցական արարողություններ կատարել
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը տելեգրամյան իր ալիքում կրկին անդրադարձել է Սարդարապատի հուշահամալիրի մոտ առավոտյան տեղի ունեցած ստորագույն միջադեպին, երբ ոստիկանները խոչընդոտվում էին Վեհափառ Հայրապետի՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ու նրան ուղեկցող հոգևորականների մուտքը դեպի Սարդարապատի հուշահամալիր:
«Սարդարապատի հուշահամալիրում Հայոց Կաթողիկոսի և եկեղեցականների հանդեպ ոստիկանների դրսևորած անվայել պահվածքից հետո անհրաժեշտ է մտածել, թե արդյո՞ք պետք է նրանց և նրանց ընտանիքի անդամների համար եկեղեցական արարողություններ կատարել: Հարգանքս բոլոր ազնիվ ոստիկաններին, բայց նրանք հնարավորություն ունեն տարբերակվելու նրանցից, ովքեր ստրկամտորեն տրվելով հրահանգավորողների քմահաճույքին՝ փորձում են անարգել Քրիստոսի Խաչն ու Եկեղեցին»,-գրել է Արշակ սրբազանը: