Սրանից լավ Նիկոլի կառավարման խայտառակ 6 տարին նկարագրող փաստ չկա. Տիգրան Քոչարյան
Դիտել նաև
Հայաստանը ոչինչ չի շահելու, շահելու են Փաշինյանն ու իր կինը
«Մայր Հայաստանի» ակցիան Երևանի ավագանու նիստում՝ ընդդեմ քաղաքային տրանսպորտի գնի թանկացման (տեսանյութ)
Ամերիկացի սենատոր Էդ Մարքին Բաքվում կոչ է արել ազատ արձակել Ադրբեջանում քաղբանտարկյալներին
ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթում է Թրամփը. ի՞նչ կարող է դա նշանակել Հայաստանի համար
Եվրախորհրդարանը հոկտեմբերի 22-ին կքննարկի Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները
Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մայիսի 28. 2018 թ նիկոլի ուղերձ
Կեցցե՛ հայ ժողովրդի հաղթանակների մայիսը,
Կեցցե՛ն Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի, Սարդարապատի հերոսները,
Կեցցե՛ն Առաջին Հանրապետության հիմնադիր հայրերը, և ուրեմն՝
Կեցցե՛ ազատությունը,
Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը,
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,
Կեցցե՛նք մենք ու մեր երեխաները, որ ապրում ենք ու շարունակելու ենք ապրել ազատ և երջանիկ Հայաստանում:
Մայիսի 28, 2024 թ. նիկոլի ուղերձ
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:
Եվ կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ և Երջանիկ Հայաստանում: Սրանից լավ՝ նիկոլի կառավարման խայտառակ 6 տարին նկարագրող փաստ չկա»: