Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա
Ճաշացանկում Ուկրաինայից բացի նաև Հայաստանն է Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան «ՀԱՊԿ-ի հետ կապված Ռուսաստանը կանցնի կտրուկ քայլի․․․ Փաշինյանին ծանր թուղթ կտա՞ն»․ Մալխասյան Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են. ուրեմն Հայաստանին ու հայերին սպասվում են նոր աղետներ Բողոք՝ թիվ 203 ավտոբուսի երթուղին փոփոխելու և մարդկանց հավելյալ ծախսի տակ գցելու ավինյանական որոշման դեմ Պատերազմ Արցախում
Ճաշացանկում Ուկրաինայից բացի նաև Հայաստանն է Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը «ՍԻՆՋԱՐ» ՀԿ խորհրդի հայտարարությունը՝ Բորիս Մուրազիի նկատմամբ ազգային պատկանելության հիմքով թիրախավորման վերաբերյալ Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ Նիկոլը կլքի աթոռը․ մեկ զանգով կլուծվի ՀՀ իշխանության հարցը․ Ստեփան Դանիելյան Կենտրոնական բանկը կանգնել է դժվար որոշումներ կայացնելու փաստի առջև Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին «Հրապարակ»․ «Հայրենիքը» չի փակվում Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ» Ոչինչ չի փոխվել, միայն վատացել է Հանրային տրանսպորտի վարորդների առողջության ու անվտանգության հարցերը պատշաճ վերաբերմունք են պահանջում Թևանյանի իրական «մեղադրանքը» ընդդիմադիր գործունեությունն է և... վերջ Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ» Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ» Լուկաշենկոյին «բորբոքելու» էժանագին քայլ. Փաշինյանն ու Տիխանովսկայան հանդիպել են Դուբլինում անցկացված գագաթաժողովի շրջանակում Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի, մի տարի էլ չի դիմանում Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան Ֆիննախի ցնցող պատասխանը. որքա՞ն է օգնել Արցախը Հայաստանին 32 տարիների ընթացքում. yerkir.am Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում Սթափվեք, մարդկանց մի հասցրեք մшհվшն դուռը. Իրավապաշտպան Ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. Գագիկ Ծառուկյանը՝ հայաստանցի երիտասարդների մասին Ոչ պակաս վտանգավոր, քան ծխախոտը. Վեյփն ընդամենը 7 ամսում քայքայում է երիտասարդների թոքերը Սրանք միայն ընդդիմադիրներին են «պինդ բռնում»... ՊԵԿ-ում քննչական գործողությունների ժամանակ առանձնապես ծանր հանցագործության համար կալանավորված օտարերկրացին փախել է Դուբլինում ձվահարել են Զելենսկու մեքենան . Sky News

Հայ պատգամավորին հարվածած կարմրաբերետներից 1-ը «գործից» ազատվել է, հերթը մյուսներինն է

«Հրապարակը» գրում է. «Մայիսի 27-ին մայրաքաղաքի Հանրապետության փողոցում ԱԺ պատգամավորի և ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել էր ծառայողական քննություն, ինչի արդյունքում դադարեցվել են ոստիկանության ծառայողի լիազորությունները։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ-ն:
«Հրապարակի» տեղելություններով աշխատանքից ազատվել է Աշոտ Սիմոնյանին ծեծող կարմիր բերետավորը: Վերջինս Գեւորգ Մկրտչյանն է: Նա Կարմիր բերետների գումարտակում վաշտի հրամանատար է:

Նշենք, որ Գեւորգ Մկրտչյանի լիազորությունները, նախկինում, մի քանի անգամ դադարեցված են եղել՝ խոշտանգումների դեպքերով: Իսկ մի դեպքով էլ, ներքին անվտանգության վարչության ծառայությունում բացված ծառայողական քննությունից հետո, կոչումը իջեցրել են»:
--
Մեր կողմից հավելենք, որ «ծառայողական քննությունը», որի մասին հայտարարում է ՆԳՆ-ն ոչ այլ ինչ է, եթե ոչ ամենաուղղակի ծաղրանք՝ հասարակության և օրենքների նկատմամբ: Կատարվել է քրեական հանցագործություն, ըստ որում, հանրության ու շրջապատի համար ակնհայտորեն վտանգ ներկայացնող անձի կողմից: Ի՞նչ «ծառայողական քննություն» պետք է անհապաղ հարուցվի քրեական գործ, իսկ ոստիկանության նշված ու մի շարք չնշված «կարմրաբերետ» ներկայացուցիչներ ներգրավվեն որպես առնվազն կասկածյալներ՝ մեղադրյալի վերածվելու հեռանկարով: 
Ավելին, տեսանյութերում հստակ երևում է, որ Աշոտ Սիմոնյանի վրա հարձակվում ու հարվածում են մի քանի կարմրաբերետներ, իսկ «ծառայողական քննությամբ» հիշատակվողը նախահարձակն է:
Մի խոսքով, պետք է հարուցվի քրեական գործ, իրականացվի ամենախիստ քննություն և դատ: Առհասարակ, ոստիկանության «կարմրաբերետ» ստորաբաժանումն ավելի շուտ նման է կազմակերպված հանցավոր խմբի, «ջարդարարների» խմբավորման, քան թե՝ իրավապահ մարմնի ստորաբաժանման: Ու վաղուց ժամանակն է կտրուկ դնել տվյալ ստորաբաժանման ներկայիս անձնակազմը լուծարելու (արձակելու), իսկ քաղաքացիների նկատմամբ խոշտանգումային վարք դրսևորածներին քրեական խստագույն պատասխանատվության ենթարկելու հարցը: 
Ապագա Հայաստանին նման «ոստիկաններ» ընդհանրապես պետք չեն: 
Տեսանյութից սքրին-շոթերով արված նկարներում կարմիր շրջանակի մեջ են այն կարմրաբերետներից երկուսը, որոնք ևս հարվածում էին ԱԺ պատգամավորին: Տեսանյութերի հիան վրա ամենևին դժվար չէ նրանց բոլորին նույնականացնելն ու պատասխանատվության կանչելն ու ենթարկելը: Իսկ դա անխուսափելիորեն լինելու է: Փաշինյանը հավերժ չէ:
Տեսանյութը՝ «Փաստինֆո»-ի յութուբյան էջից:  
 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>