Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգեհանգստի կարգ է կատարել ջրհեղեղի հետևանքով զոհված հայորդիների համար
Դիտել նաև
Կաղոթենք, որ Աստված հեռու պահի Հալեպի հայությանն ամեն տեսակ վտանգներից․ Արամ Ա
Վերաօծման արարողությանը հաջորդող օրերին Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ
«Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան այլևս չի դասավանդվի
Գարեգին Երկրորդը երիտասարդներին հորդորել է ամուր պահել սերը հայրենիքի նկատմամբ
«Հոգևոր դասի նվիրյալ ծառայության շնորհիվ այսօր առավել զորանում է Եկեղեցու առաքելությունը ժողովրդի կյանքում»,-Վեհափառ Հայրապետ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ մայիսի 27-ին Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում կատարվել է հոգեհանգստյան կարգ Լոռու և Տավուշի մարզերում բնական աղետի հետևանքով զոհ գնացած հայորդիների համար։
Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
Սուրբ Էջմիածնի միաբանությունը և ներկա հավատացյալ ժողովուրդն աղոթք են բարձրացրել անմեղ զոհերի հոգիների հանգստության, ինչպես նաև՝ աղետից տուժածների և վիրավորների շուտափույթ ապաքինման համար։