ՌԴ ՊՆ-ն պատրաստակամ է օգնել Հայաստանին
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ պատրաստակամ է աջակցել Հայաստանին ջրհեղեղի հետևանքների վերացման հարցում: «Հայաստանի Հանրապետությունում հորդառատ անձրևների հետևանքով ստեղծված արտակարգ իրավիճակի կապակցությամբ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը պատրաստ է օգնություն ցուցաբերել հեղեղումների և սելավների հետևանքների վերացման գործում։
102-րդ ռուսական ռազմակայանի հրամանատարությանը համապատասխան հանձնարարականներ են տրվել անձնակազմի, ինչպես նաև անհրաժեշտ տեխնիկայի հատկացման ուղղությամբ։
Հայկական կողմի խնդրանքով ՌԴ ԶՈւ ուժերն ու միջոցներն անհապաղ կուղարկվեն աղետի շրջաններ»,- ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։