«Անկեղծորեն ցավակցում ենք եղբայրական հայ ժողովրդին». Զախարովա
Դիտել նաև
Ցնցված եմ, թե ինչպես են որոշ հայ քաղաքական գործիչներ Հայոց ցեղաuպանությшն հարցը կարողանում անտեսել․ Զախարովա
Մենք բազմիցս կոչ ենք արել մեր հայ գործընկերներին դադարեցնել այս արատավոր պրակտիկան․ ՌԴ ԱԳՆ
Հուսով ենք՝ Բաքուն և Երևանը կհասկանան ագրեսիվ դաշինքների հետ փոխգործակցության խորացման ռիսկերը․ Զախարովա
Զախարովան մեկնաբանել է Լավրովի այցը Հայաստան
Չեմ ցանկանում մեկնաբանել այս պաշտոնյայի ասածը. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին
Երևանում Ռուսաստանի դեսպանությունը և Գյումրիում գլխավոր հյուպատոսությունը կապ են պահպանում ՀՀ ԱԳՆ, Լոռու, Տավուշի, Շիրակի մարզերի հետ՝ ջրհեղեղից հետո լրացուցիչ օգնության ցուցաբերման հարցով։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա, մասնավորապես, նշել է.
«Անկեղծորեն ցավակցում ենք եղբայրական հայ ժողովրդին՝ հանրապետությանը վրա հասած տարերային աղետի կապակցությամբ, տուժածներին արագ ապաքինում ենք ցանկանում»։
Բացի այդ, Զախարովան նաև նշել է, որ Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը Հայաստանի ՆԳՆ փրկարար ծառայությանը փոխանցել է որոնողափրկարարական և վթարավերականգնման աշխատանքներում օգտագործվող շարժիչ պոմպեր։ Լոռու և Տավուշի մարզերում աշխատանքներում ներգրավվել է 50 միավոր տեխնիկա։

