Սովից մահացողող սպիտակ արջի տեսանյութը` ողջ համացանցի ուշադրության կենտրոնում. Տեսանյութ
Համացանցն այսօր քննարկում է մի տեսանյութ, որտեղ երևում է թե ինչպես է կերակուր փնտրող սպիտակ արջը մահանում: Տեսանյութը նկարահանվել է Կանադայում: Արջին հայտնաբերել են բնապաշտպանները, երբ նա արդեն ուժասպառ ուտելիք է փնտրել աղբամանում: Այս մասին անդրադարձել է նաև Ria.ru -ն:
"Կանգնել և լաց էինք լինում", պատմել է լուսանկարիչ Պոլ Նիկլենը` Ինսթագրամի իր էջում, նա նշել է, որ իրենք այլևս ոչինչ չէին կարող անել արջի կյանքը փրկելու համար, և որ նա մահացել է լուսանկարելուց հետո ժամեր անց:
Zham.am

