«Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին արդեն ավելացել է 140 ձայն Հայաստանի՝ Եվրամիության և ԵԱՏՄ միջև ընտրության հարցն արդեն կտրուկ է դրված. Լավրով Ընդդիմությունը պետք է միասնական շտաբ ու որոշումների ընդունման կենտրոն ձևավորի
11
ՔՊ-ն հատեց վերջին կարմիր գիծը․ ընտրությունները չեն կարող համարվել լեգիտիմ Անդրանիկ Թևանյանը քաղաքական պատանդ է Ինչպես են Բաքվում ընդունել Փաշինյանի «հաղթանակը». ինչու է նախկին նախարարը շնորհավորում ադրբեջանցիներին Որքան ձայն է կորցրել ՔՊ-ն վերահաշվարկի արդյունքում և որքան է ավելացել «Ուժեղ Հայաստան»-ին․ մանրամասներ Ֆրանսիական Le Journal du Dimanche պարբերականը խոստովանում է, որ Ֆրանսիան միջամտել է հայաստանյան ընտրություններին Բուլղարական «Trud» պարբերականը միֆ է համարում Փաշինյանի ձգտումը՝ Հայաստանը դարձնել ԵՄ անդամ երկիր Ընտրությունները չի կարելի համարել լեգիտիմ՝ արդար, ազատ ու մրցակցային. «Մայր Հայաստան» Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժը՝ ԲՀԿ-ն, մնացել է իշխանության կոկորդում 2 ընտրատեղամասում քվեների վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի օգտին կավելանա 92 ձայն ԿԸՀ-ն տարբեր տեղամասերում վերահաշվարկ է սկսել Պատերազմ Արցախում
Արտաքին միջամտություն, անհավասար պայմաններ, քաղաքական հետապնդումներ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին արդեն ավելացել է 140 ձայն Շատ վատ ծառայություն է մատուցում նա, ով նման հանձնարարություններ է տալիս ՔՊ-ն հատեց վերջին կարմիր գիծը․ ընտրությունները չեն կարող համարվել լեգիտիմ Անդրանիկ Թևանյանը քաղաքական պատանդ է Խնդիրը մանդատ վերցնել կամ չվերցնելը չէ, խնդիրը հստակ ռազմավարություն ունենալն է. Սերժ Սարգսյան Ինչպես են Բաքվում ընդունել Փաշինյանի «հաղթանակը». ինչու է նախկին նախարարը շնորհավորում ադրբեջանցիներին Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին Որքան ձայն է կորցրել ՔՊ-ն վերահաշվարկի արդյունքում և որքան է ավելացել «Ուժեղ Հայաստան»-ին․ մանրամասներ Վանդալիզմ Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրից պոկված ոսկեգույն տառերը գտնվել են աղբամանում Լավրովի կոշտ ակնարկը՝ Փաշինյանին․ Լավրովը հիշեցրեց՝ ինչպես է Փաշինյանը մտել է մեծ քաղաքականություն Հայաստանի՝ Եվրամիության և ԵԱՏՄ միջև ընտրության հարցն արդեն կտրուկ է դրված. Լավրով Նա կմնա «Ինտերում», և դուք արդեն հասկացաք, թե ում մասին է խոսքը. հայը, ով սլանում է գնացքի պես, իսկապես այլ հարթության մեջ է. «Ինտերի» տնօրենը՝ Մխիթարյանի մասին «Ապրելու երկիր» կուսակցությունն ընտրությունների արդյունքների հիման վրա ձևավորվող կառավարությունը համարում է ոչ լեգիտիմ «Ուժեղ Հայաստան»-ից մոտ 700 մարդ է ձերբակալվել, այդ թվում տարեց կանայք. Գոհար Մելոյան Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է. նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը Փաշինյա՞նն է մնալու, դե ուրեմն ավելի շատ կտուգանվեք. Վիկտոր Համբարձումյան փողոցում տեղադրվել է նոր տեսախցիկ․ կգործարկվի հունիսի 15-ից «Քաղաքական ուժերը պետք է հստակ քաղաքական գնահատական տան»․ Դերենիկ Մալխասյան Ֆրանսիական Le Journal du Dimanche պարբերականը խոստովանում է, որ Ֆրանսիան միջամտել է հայաստանյան ընտրություններին Հայաստանում ընտրություններն անցկացվել են աննախադեպ ճնշումների ներքո. Զախարովա Բուլղարական «Trud» պարբերականը միֆ է համարում Փաշինյանի ձգտումը՝ Հայաստանը դարձնել ԵՄ անդամ երկիր Քվեարկության նախնական արդյունքները չեն արտացոլում Հայաստանի քաղաքացիների ազատ կամքը. «Հայաքվե» «Հետաքրքիր է՝ իր շեֆի՝ Արցախն Ադրբեջան հռչակելու ժամանակ Ասրյանը հուզվե՞լ է»․ Տիգրան Աբրահամյան Ընդդիմությունը պետք է միասնական շտաբ ու որոշումների ընդունման կենտրոն ձևավորի Այն, ինչ անում է Հովիկ Աղազարյանը, սրիկայություն է. Իվետա Տոնոյան Ադրբեջանում անհանգիստ են Չպետք է ճանաչել ընտրությունների լիգիտիմությունը. Ռուբեն Հակոբյան Ընտրությունները չի կարելի համարել լեգիտիմ՝ արդար, ազատ ու մրցակցային. «Մայր Հայաստան» Հեքիաթ պատմողներն այսօր բառիս բուն իմաստով բռնվել են հազարավոր քաղաքացիների ձայները կեղծելու վրա. Նարեկ Կարապետյան Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժը՝ ԲՀԿ-ն, մնացել է իշխանության կոկորդում

Մայիսի 26-ին մենք լինելու ենք Հանրապետության հրապարակում․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ն ֆեյսբուքյան էջում գրում է․

«ՀԱՎԱՔՆ ԱՐՁԱՆԱԳՐՈւՄ է

Կայացավ ԱԱԾ պահեստազորի սպաների միության ակտիվի հավաքը։ Արձանագրվեց՝

1․ իշխանությունից պահանջում ենք ժողովրդին պարզ, մատչելի, հիմնավորված, ազնվորեն ներկայացնել, թե խաղաղության դիմաց կոնկրետ ու առարկայական ինչ են մեզանից պահանջում Ադրբեջանն ու Թուրքիան, ինչ ենք պատրաստվում զիջել։ Այլկերպ՝ ո՞րն է խաղաղության գինը, փաստացի կապիտուլյացիան չփորձել քողարկել փոխզիջմամբ,

2․ քաղաքական դաշտի իրական ընդդիմադիր ուժերին կոչ ենք անում մի կողմ թողնել տարաձայնությունները, հանուն հայրենիքի միավորվել Բագրատ սրբազանի առաջնորդությամբ ձևավորված շարժման շուրջ, բոլոր հնարավոր միջոցներով միակամ օգնել նրան կյանքի կոչելու հռչակված նպատակները,

3․ԱԱԾ պահեստազորում գտնվող մեր գործընկերներին հորդորում ենք դրսևորել ակտիվություն, չքաշվել մի կողմ, չառաջնորդվել նեղ, անձնական շահերով։ Դա հարիր չէ մեզ, երբ հատկապես վտանգված է երկրի անվտանգությունը։ Ձեր խորհուրդներով, օբյեկտիվ խոսքով և դիրքորոշմամբ նպաստեք իրավիճակի հանգուցալուծմանը։ Հայաստանն ունի ձեր աջակցության կարիքը, որը, վստահ ենք, չի մոռացվելու,

4․ԱԱԾ գործող աշխատակիցներին ու հատկապես ղեկավար կազմին կոչ ենք անում՝

-Հայաստանի քաղաքական ղեկավարությանը հստակ ներկայացնել անվտանգային, տնտեսական և քաղաքական այն բացասական հետևանքները, որոնք առնվազն հինգ տարվա հեռանկարում սպասվում են մեզ փաստացի այս կապիտուլյացիայի արդյունքում,

-ձեռնպահ մնալ ժողովրդական շարժման դեմ բռնաճնշումներից, հետապնդումներից և այլ անօրինականություններից, հիշել, որ յուրաքանչյուր պաշտոնյա անհատապես պատասխանատու է իր կողմից կայացված որոշման, գործողության, ստորագրված փաստաթղթի համար։ Ոչինչ հավերժ չէ,

5․ մայիսի 26-ին, ժամը 16։00-ին, մենք լինելու ենք Հանրապետության հրապարակում, համաժողովրդական շարժման հետ»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>