Արհեստանոցս մնալու է Ադրբեջանին, հանել եմ գործիքներս, քանդելու եմ, որ թշնամին չմոտենա քրտինքով ստեղծածիս․ կիրանցի բնակիչ
Դիտել նաև
Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․ «Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխն իր ներկայությամբ իսկ պղծել է մեր սրբի մասունքները, մեր նախնիների քաղաքակրթական ջանքի արգասիքը, մեր իշխանուհու՝ «ի թուրքաց պատերազմին» զոհված որդու հիշատակին կառուցած մեր տաճարը, Քարվաճառն ազատագրած մեր հերոսների հիշատակը, մեր պատիվն ու արժանապատվությունը։
Սրա նկարը երբեք չէի տեղադրի, բայց միգուցե սթափեցնող լինի տարատեսակ «ֆեստիվառների» և այլ «կառնավալների» ֆոնին։
Դեսպանների այցը Կիրանց հարթ չի ընթացել
«Կիրանցի բնակչին 270 մլն դրամ փոխհատուցում են առաջարկել, հրաժարվել է»․ Ոսկան Սարգսյան
Կադաստրի կոմիտեն թարմացրել է Կիրանցի քարտեզը․ ինչ փոփոխություններ են կատարվել
Կիրանցում վեճ է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի սահմանապահների միջեւ
Կիրանցի բնակիչ Վլադի արհեստանոցը մնալու է ադրբեջանական կողմին։ Նա NEWS.am-ին պատմում է, որ արհեստանոցից հանել է գործիքները, սպասում է՝ անձրևը դադարի, որ քանդի շինությունը։
«Որտեղ որ բնակվում եմ, այդ տունս էլ ճանապարհին կից է, երևի կքանդեն կամ չգիտեմ։ Չեմ թողնելու, որ թշնամին մոտենա իմ ունեցվածքին։ Բոլորին էլ առաջարկել են փոխհատուցում։ Հիմա ես անորոշության մեջ եմ։ 10 տարվա աշխատանքս ջուրն ընկավ։ Զրոյից քրտինքով ստեղծածս ի՞նչ անեմ, ո՞ւմ թողնեմ եղածը, ո՞նց երեխայիս պահեմ, օգնող էլ չունեմ»,-ասում է կիրանցի բնակիչը։
Հարցին՝ գյուղում այժմ ի՞նչ աշխատանքներ արվում, կիրանցի բնակիչն ասաց․ «Ճանապարհներն են սարքում, փշալար են քաշում։ Չեն թողնում մոտենանք, որ տեսնենք»։