Իրանում hnւղարկավորել են նախագահին և ԱԳ նախարարին
Հինգշաբթի՝ մայիսի 23-ին, Իրանի հանգուցյալ նախագահ Էբրահիմ Ռաիսիի մարմինը տեղափոխվել է նրա հայրնեի Մաշհադ քաղաք, որտեղ նրան հուղարկավորել են Իմամ Ռեզայի դամբարանում։ Այս մասին գրում է ԻՌՆԱ գործակալությունը:
Մինչդեռ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանին հուղարկավորել են մայրաքաղաք Թեհրանի Աբդուլ Ազիմ Հասանիի դամբարանում:
Հիշեցնենք՝ Իրանի նախագահական ուղղաթիռը մայիսի 19-ին կործանվել է Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում, ինչի հետևանքով ուղղաթիռի անձնակազմն ու բոլոր ուղևորները, այդ թվում երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին ու ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը զոհվել են։