Բարոյականություն vs այլասերում
Դիտել նաև
Իշխանությունները պատրաստվում են հարցումների թվեր «կրակել»
Իշխանություններն այդ հոդվածը կիրառել են բացառապես ընդդիմադիրների դեմ. փաստաբան
Սա կոչվում է՝ քաղաքական պատվեր եւ իշխանության ուզուրպացիա. Ռուբեն վարդապետ
Ինչ են իրականում ստորագրել Ալիևը, Փաշինյանը և Թրամփը Սպիտակ տանը
Քաղաքապետարանը խոստովանում է որ տրանսպորտում ուղեվարձի բոյկոտը մոտ է 50 տոկոսի սահմանին
«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը գրում է. «Քաղաքականության հետ կապված մի քանի ձևակերպումներ կան, որոնք կիսատ են հնչեցվում:
Օրինակ՝ քաղաքականությունն անբարոյականություն է: Այո՛, դա այդպես է, բայց այն դեպքում, երբ քաղաքականությամբ զբաղվում են անբարոյականները:
Մեկ այլ ձևակերպում էլ կա: Իշխանությունն այլասերում է, իսկ բացարձակ իշխանությունն այլասերում է բացարձակ ձևով: Սա էլ է կիսատ: Բացարձակ իշխանությունն այլասերվում է բացարձակ ձևով, ինչպես նաև սպառվում բացարձակ ձևով: Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այդպիսին է:
Կարևորն այն է, որ իրենց սպառվածությունը չտարածվի մեր պետության վրա: Դրա համար ամեն մեկս իր տեղում իր գործը պետք է անի՝ համոզված լինելով, որ հենց իրենի՛ց է կախված հաջողությունը:
Կարևորն այն է, որ իրենց սպառվածությունը չտարածվի մեր պետության վրա: Դրա համար ամեն մեկս իր տեղում իր գործը պետք է անի՝ համոզված լինելով, որ հենց իրենի՛ց է կախված հաջողությունը:
Հաջողությունը տվյալ դեպքում Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության փոփոխությունն է՝ իշխանափոխության պարտադիր նախապայմանով»:

