Նույնիսկ Իրանի նախագահի և այլ պաշտոնյաների զոհվելու հանգամանքը չի կարող սասանել այդ երկրի դիրքերը․ Ոսկանյան
Դիտել նաև
Թուրք-ադրբեջանական դաշինքը ցանկանում է Հայաստանին դուրս թողնել նույնիսկ թուրքական «Միջին միջանցքի» ծրագրից. Վարդան Ոսկանյան
Վաշինգտոնյան հռչակագիրն էյֆորիկ «խաղաղության» լույսի ներքո ներկայացնողները պետք է հստակորեն մեկնաբանեն, թե ի՞նչ է նշանակում «անխոչընդոտ» բառը. Ոսկանյան
Սիրիայի ալ-Սուվայդա նահանգը գրավվում է Իսրայելի կողմից. Վարդան Ոսկանյան
Սիրիայի ալ-Սուվայդա նահանգը գրավվում է Իսրայելի կողմից. Վարդան Ոսկանյան
«Սա հարված է Հայաստանի տարածքային ամբողջականությանը»․ Վարդան Օսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ամեն ինչից բացի, Իրանը պետականության հազարամյակների տևական ավանդույթ և փորձառություն ունեցող հինավուրց երկիր է, որի բյուրոկրատիան աշխարհում ամենակայացածներից է։ Նաև հենց այդ բյուրոկրատիան է, որն այս երկրի պետական համակարգն ունակ է լավագույնս դուրս բերելու ամենաբարդ փորձություններից և մարտահրավերներից, ինչպես դա հաջողությամբ արել է դարեր շարունակ։ Հետևաբար, թեև Իրանը Մերձավոր Արևելքում է, սակայն բյուրոկրատիայի կայացածությամբ այս երկիրն ամենևին էլ համեմատելի չէ միջին վիճակագրական որևէ այլ մերձավորարևելյան պետության հետ։
Ուստի, նույնիսկ նախագահի և այլ պաշտոնյաների զոհվելու հանգամանքը, նաև նշված գործոնը հաշվի առնելով, չի կարող սասանել այս երկրի դիրքերը որպես տարածաշրջանային գերտերություն»։

