«Մահը վիճակագրություն չսարքել». Արեգնազ Մանուկյան Արկածախնդիրները թող քարտեզին նայեն ու փորձեն վերհիշել երկրաչափության դպրոցական ծրագիրը Խոշտանգման նոր փորձ
Հանրային ճնշման արդյունքում հոգեկան խնդիրներ ունեցողին տեղափոխել են այլ խուց, բայց քաղբանտարկյալների խոշտանգումները չեն դադարում ԱՄՆ-ում քննարկվում է 6 սցենար Իրանի վերաբերյալ Գեղամ Մանուկյանի անդրադարձը Անդրանիկ Թևանյանի հետ կապված իրավիճակին «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները դիմում են ներկայացրել արդարադատության նախարարություն՝ Անդրանիկ Թևանյանի դեմ խոշտանգումը դադարեցնելու պահանջով Փաշինյանի ռեժիմը խոշտանգում է կալանավորված ընդդիմադիր լիդերներին Փաշինյանի՝ Մոսկվա գնալուց առաջ, Մեդվեդևը զգուշացրեց․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Դիմում եմ Գալյանին․ Թևանյանի խուց հոգեական խնդրով մարդու են տեղափոխել․ արագացրեք՝ հրատապ լուծում տվեք Վրաստանի վարչապետ Կոբախիձեն չի ուզում նմանվել Փաշինյանին՝ պետություն-եկեղեցի հարաբերություններում Շարունակվում է Անդրանիկ Թևանյանի «գործով» խայտառակ, իշխանության վախից՝ «դռնվակ» անցկացվող «դատավարությունը» Ի՞նչ ակնկալիք կարող է ունենալ Հայաստանը Պուտին-Թրամփ-Սի հանդիպումից Պատերազմ Արցախում
«Մահը վիճակագրություն չսարքել». Արեգնազ Մանուկյան Հանրային ճնշման արդյունքում հոգեկան խնդիրներ ունեցողին տեղափոխել են այլ խուց, բայց քաղբանտարկյալների խոշտանգումները չեն դադարում Արկածախնդիրները թող քարտեզին նայեն ու փորձեն վերհիշել երկրաչափության դպրոցական ծրագիրը ԱՄՆ-ում քննարկվում է 6 սցենար Իրանի վերաբերյալ Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ» Շաքիի դեպքով պատասխանատվությունը՝ միայն բանակի՞ վրա․ որտե՞ղ է Փաշինյանին ուղիղ ենթակա ԱԱԾ-ի մեղքի բաժինը Էլ ո՞նց ասեն, որ հասկանանք... «Փաստ» Ես իրական հայկական միջավայրում մեծացած մարդ եմ. Բորիս Մուրազի Սահմանադրությունը չեն փոխելու, թույլ չենք տալու․ Սամվել Կարապետյան Վեց կրшկnցներից հետո шդրբեջшնցին Անիին գցել է մահճակալին և բազմաթիվ hшրվшծներ հասցրել. Ահասարսուռ նոր մանրամասներ Շաքիի դեպքից Իշխանությունն արդեն կարողանում է կանխատեսել ոչ միայն ընդդիմության հաջորդ քայլը, այլև հասարակության հաջորդ չքայլը. Վլադիմիր Մարտիրոսյան 44-օրյա պատերազմը ոչ միայն «տարօրինակ» էր, այլև բերովի էր և սարքովի. Արմեն Աշոտյան Գեղամ Մանուկյանի անդրադարձը Անդրանիկ Թևանյանի հետ կապված իրավիճակին Հոգեկան խնդիրներ ունեցող անձին նորմալ մարդկանց հետ նույն խցում պահելն անթույլատրելի է «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները դիմում են ներկայացրել արդարադատության նախարարություն՝ Անդրանիկ Թևանյանի դեմ խոշտանգումը դադարեցնելու պահանջով Խոշտանգման նոր փորձ Փաշինյանի ռեժիմը խոշտանգում է կալանավորված ընդդիմադիր լիդերներին Երևանի ավագանու նիստի ընթացքը Արդեն իսկ բոլոր տվյալները գաղնազերծվել են, Փաշինյանն ու Միրզոյանն ուղիղ նշել են, որ ՀՀ Սահմանադրության վերաբերյալ Ադրբեջանի կողմից կա նախապայման. Վարդևանյան ՔՊ-ական Հասմիկ Հակոբյանն ու ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը սրեցին իրավիճակն ԱԺ-ում, «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները լքեցին դահլիճը Սրբուհի Գալյա՛ն, լավ չի՞․․․ գնա, շեֆիդ ասա՝ էս ինչ այլանդակություն ես անում․․․ Անժելա Թովմասյան Փաշինյանի՝ Մոսկվա գնալուց առաջ, Մեդվեդևը զգուշացրեց․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Հրատապ. Ճնշումները Անդրանիկ Թևանյանի վրա շարունակվում են. հոգեկան խնդիրներ ունեցող մարդու են տարել խուց ՀՐԱՏԱՊ. Անդրանիկ Թևանյանի խուց է տեղափոխվել հոգեկան խնդիրներ ունեցող անձ, լուծում ենք պահանջում Սրբուհի Գալյանից և Անահիտ Մանասյանից։ Դիմում եմ Գալյանին․ Թևանյանի խուց հոգեական խնդրով մարդու են տեղափոխել․ արագացրեք՝ հրատապ լուծում տվեք Վրաստանի վարչապետ Կոբախիձեն չի ուզում նմանվել Փաշինյանին՝ պետություն-եկեղեցի հարաբերություններում Շարունակվում է Անդրանիկ Թևանյանի «գործով» խայտառակ, իշխանության վախից՝ «դռնվակ» անցկացվող «դատավարությունը» Ի՞նչ ակնկալիք կարող է ունենալ Հայաստանը Պուտին-Թրամփ-Սի հանդիպումից Ազատությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը չեն կարող լինել ընտրովի արժեքներ․ Իվետա Տոնոյան Հայաստանը դարձել է կոնցլագեր՝ բաց երկնքի տակ

Արդյոք Հայաստանին նոր պատերազմ է սպառնում Ռայիսիի տարօրինակ մահից հետո

Աշխարհաքաղաքական պայթյունը Հարավային Կովկասի տարածաշրջանում մոտենում է:

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է․

«Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի, Արևելյան Ատրպատականի նահանգապետ Մալիք Ռահմաթիի, Թավրիզում ուրբաթօրյա աղոթքի ղեկավար այաթոլլա Մոհամմադ Ալի ալ-է-Հաշեմի և մի քանի այլ բարձրաստիճան անձանց տեղափոխող ուղղաթիռը կործանվել է մայիսի 19-ի երեկոյան լեռներում՝ անտառային տարածքում:

Տեղի ունեցածը, մեղմ ասած, արտառոց է, որը կարող է ազդել մեր ողջ տարածաշրջանի վրա։ Հայաստանն արդեն ունի սեփական ողբերգությունների տխուր փորձ՝ իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների սպանություններից հետո։ Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարին ահաբեկչության հետևանքով, որի հետևում կանգնած էր Միացյալ Նահանգները, սպանվեց գեներալ-լեյտենանտ և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ-Քուդս» հատուկ նշանակության ջոկատի հրամանատար Ղասեմ Սոլեյմանին։

Միգուցե սա զուտ զուգադիպություն է, բայց 2020 թվականի հենց հունվարից էր, որ Ադրբեջանը սկսեց անօդաչու թռչող սարքերի զանգվածային գնումը Հայաստանի և Արցախի հետ ապագա պատերազմի համար… Իսկ այսօր մենք գործ ունենք Իրանի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ պետության ղեկավարի մահվան հետ։

Ներկա իրավիճակում կան մի քանի հարցեր․
1. Ի՞նչ է նախատեսում Իրանի Սահմանադրությունը նման դեպքերի համար:
2. Արժե՞ արդյոք Ռայիսիի հետ պատահած միջադեպը դիտարկել որպես «դժբախտ պատահար», թե դա գլոբալ իրադարձությունների շղթա է:
3. Արդյոք տարածաշրջանն ավելի մոտ է պատերազմին Իրանի առաջնորդի մահից հետո:

Նախ, Իրանի Սահմանադրությունը պետության ղեկավարի մահվան դեպքում ընթացակարգ է նախատեսում. երկրի հիմնական օրենքի 131-րդ հոդվածի համաձայն՝ նախագահի մահվան դեպքում առաջիկա երկու ամիսների ընթացքում նախագահի պարտականությունները ժամանակավորապես կկատարի նրա առաջին փոխնախագահը՝ 70-ամյա ֆինանսիստ Մոհամմադ Մոհբերը:

Սահմանադրության համաձայն՝ առաջին փոխնախագահը պաշտոնը կստանձնի երկրի հոգևոր առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեիի հավանությամբ։ Իսկ 50 օրվա ընթացքում հատուկ խորհուրդը, որը բաղկացած է խորհրդարանի խոսնակից, դատական իշխանության ղեկավարից և փոխնախագահից, պետք է կազմակերպի նոր նախագահական ընտրություններ։

Երկրորդ, յուրաքանչյուրը պետք է պատասխան տա այն հարցին, թե Ռայիսիսի մահը «ողբերգական պատահականություն էր», թե կանխամտածված սպանություն։ Սակայն վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձություններում որոշակի օրինաչափություն չնկատելն անհնար է։ Խոսքը հետևյալ իրադարձությունների մասին է․

— Իրանի նախագահի ուղղաթիռի կործանում.
— Մահափորձ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ.
— Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի դեմ մահափորձի սպառնալիք.
— Թուրքիայում հեղաշրջման հավանականության մասին հաղորդումներ.
— Մահափորձ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ բին Սալմանի դեմ.
Այս բոլոր իրադարձություններն ամեն դեպքում սրում են քաղաքական իրավիճակն աշխարհում։ Աշխարհակարգի տխրահռչակ փոփոխությունն ունի նաև այսպիսի դրսևորում… Ամեն դեպքում, ստեղծվում է մի իրավիճակ, երբ «պետության ղեկավար լինելը» դառնում է ֆիզիկապես վտանգավոր, «եթե չաշխատես նրանց հետ, որոնք ի վիճակի են նման խնդիրներ ստեղծել․․․»։

Անդրադառնալով երրորդ հարցին՝ պետք է ասել, որ ամեն դեպքում, առաջիկա 50- 70 օրերին (այսինքն՝ 2 ամսից մի փոքր ավելի) իրավիճակը մեր տարածաշրջանում պայթյունավտանգ է լինելու։ Ռայիսիսին «Հարավային Կովկասում սահմանների փոփոխությունների» հետևողական հակառակորդն էր։ Հիմա նա չկա, իսկ իրանական քաղաքական համակարգը հաղթահարելու է ստեղծված ճգնաժամը, ինչը Բաքվում և Անկարայում կարող են ընկալել որպես «պատմական հնարավորությունների պատուհան»՝ Հայաստանի հաշվին տարածաշրջանի աշխարհաքաղաքական դիմագծի ամբողջական վերափոխման համար։

Իսրայելի համար այս 2 ամիսը ևս պատմական հնարավորություն է Գազայի հատվածում սկսածն ավելի քիչ դիմադրությամբ ավարտին հասցնելու համար…

Բայց պարզ է, որ մեզ ամենից շատ հետաքրքրում է սեփական ճակատագիրը։ Եվ ամենացավալին այն է, որ պատմական վերափոխման այս շրջանում Հայաստանը փողոցից պատահական մարդ է առաջնորդում…

Մտածե՛ք այդ մասին…»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>