«Հինգ իրավապաշտպանները» մասնակիորեն է միանում գործադուլին. քաղբանտարկյալների ու քաղաքական հետապնդման ենթարկվողների գործերով աշխատելու են
Դիտել նաև
Վահագն Չախալյանին պահում են անմարդկային պայմաններում․ պատժախուցը ջեռուցում չունի. փաստաբան
Քննիչը անգամ փորձաքննության ժամանակ չի տվել հարց, թե արդյոք Արշակ սրբազանին վերագրվող տեսագրությունը կեղծված չէ․ փաստաբան
Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգման դեմ բողոքները վարույթ են ընդունվել. փաստաբան
Կոչուբաեւի կինն այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում. փաստաբանի ահազանգը
Փաստաբանների պալատը իրավապահ մարմիններից պահանջում է դադարեցնել նման գործելաոճը
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունը տարածել է հայտարարություն, որով բացատրում է, թե ինչու է փաստաբանների այսօրվա գործադուլին, որի նպատակին ու պահանջին լիովին համամիտ է, միանում մասնակիորեն.
«Այսօր՝ մայիսի 21-ին, տեղի է ունենալու փաստաբանների գործադուլ՝ ի նշան փաստաբանությանը վերաբերող օրենսդրական խայտառակ փոփոխությունների դեմ բողոքի: Ի թիվս այլ անընդունելի չարեփոխումների՝ իշխող ուժը ցանկանում է հարկ սահմանել փաստաբանների կողմից անվճար ծառայությունների մատուցման վրա։ Դա լրացուցիչ խոչընդոտ կստեղծի քաղաքական ճնշումների ենթարկվող մեր հայրենակիցներին անշահախնդիր իրավական օգնության կազմակերպման համար։

Ամբողջությամբ կիսելով թե՛ գործադուլի նպատակը և թե՛ ընտրված միջոցը՝ մենք հայտարարում ենք, որ գործադուլին միանալու ենք մասնակիորեն։ Բացառություն են կազմելու քաղբանտարկյալների ու քաղաքական ճնշումների ենթարկվող այլ անձանց գործերը, որոնցով մենք չենք հրաժարվելու աշխատանքից»։