Մխիթարյան․ Նոր աստղ, նոր փառահեղ էջ «Ինտերի» պատմության մեջ
Իտալիայի Ա Սերիայի 37-րդ տուրի «Լացիոյի» հետ խաղից հետո «Ինտերի» ֆուտբոլիստները ստացան չեմպիոնական գավաթն ու մեդալները։
Միլանյան ակումբը Իտալիայի չեմպիոնի տիտղոսը նվաճել էր ժամանակից շուտ:
«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չեմպիոնական գավաթը ստանալուց հետո լուսանկար է հարապարակել ու գրել.
«Նոր աստղ, նոր փառահեղ էջ «Ինտերի» պատմության մեջ»։
Աղբյուր՝ Panorama.am