ԱՄՆ-ն «ուշադրությամբ հետևում է» Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման մասին հաղորդագրություններին
Միացյալ Նահանգները «ուշադրությամբ հետևում է» Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի կործանման մասին հաղորդագրություններին, հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։
Սպիտակ տան հաղորդմամբ, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին տեղեկացրել են միջադեպի մասին։