Ռեպորտաժ ոստիկանական ապօրինի բլոկադայի ենթարկված Կիրանցից
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից ռեպորտաժ է հրապարակել: Ռեպորտաժից տեղեկանում ենք, որ նախ, ԱԺ «Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավոր «պարտիզանական» եղանակներով կարողացել են հասնել Կիրանց: Ակնհայտ է դառնում նաև, որ ոստիկանությունը դիմել է բացարձակ, բացահայտ և ուղղակի աղաղակող ապօրինության՝ բլոկադայի ենթարկելով Կիրանցը:
Պարզ է դառնում նաև, որ Փաշինյանի անձնական սպասարկման «ոստիկանության» այդ ապօրինության հիմնական նպատակը, ինչպես դրա մասին նշում են նաև պատգամավորները՝ Կիրանցի հայ բնակչությանը տեռորի, հոգեբանական ճնշման ու ահաբեկման ենթարկելն է:
Ո՞ւմ է պետք և ո՞ւմ է ծառայում ոստիկանությունը, որը ահաբեկում է հայ բնակչությանը և օժանդակում է թշնամուն, որ մտնի հայկական գյուղի տարածք:
Մանրամասն՝ Անի Գևորգյանի տեսանյութում: