Որ ամբողջությամբ հասկանաք էս իշխանության թշվառությունը․ պատգամավորը՝ ոստիկանության պատի առաջ
«Բացահայտ հակաօրինական օգործողություններ են, օրենքից դուրս։ Մարդկանց տները, տարածքները հանձնում են թշնամուն և զուգահեռաբար թույլ չեն տալիս, որ ՀՀ ԱԺ պատգամավորները գնան և մարդկանց կողքին լինեն»,- ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը, ով խմբակցության կազմում այցելել է Կիրանց։ Սակայն ճանապարհին ոստիկանները պատ են կամել և թույլ չեն տալիս որևէ մեկին այցելել գյուղ։
«Որպեզի ամբողջությամբ հասկանաք էս իշխանությունների թշվառությունը, թե որքան թուրքահպատակ քաղաքականություն են իրականացնում, մեր առջև բերում կանգնեցնում են, որ չգնանք, ադրբեջանցիների առաջ բոլոր հնարավոր ճանապարհները բացում են, կարմիր գորգ են փռում ու ասում են՝ էստի համեցեք։ Սա այն ամեն է, որ պետք է իմանալ այս իշխանությունների մասին»,- ասաց նա։
Մանրամասն՝ Yerevan.today-ի տեսանյութում։