Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին (տեսանյութ)
Մեկնարկել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և զինվորականների հանդիպումը։
Հանիպումից առաջ լրագրողների հետ զրույցում ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը պատասխանելով Տավուշում ընթացող սահմանազատման գործընթացին մասին հարցին, ասաց՝ հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու։
«Մենք միայն դիրքե՞ր ենք թողնում Տավուշում․ մենք թողնում ենք տարածք, թողնում ենք ժողովրդին, կոտրում ենք ոգի, ընկճվածությունը խորացնում ենք, հուսալքությունը՝ մեծացնում։
Սա հակառակորդի կամքն առանց որևէ ուժ գործադրելու ի կատար ածելու մոտեցում է, հակառակորդի թելադրանքը կատարել է սա»,- ասաց Տիրան Խաչատրյանը։
Աղբյուր` Panorama.am