Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին
Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինսթագրամ»-ի իր էջում կիսվել է Ադրբեջանի կողմից գերեվարված և ապօրինաբար Բաքվի բանտում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների կալանքի ժամկետը ադրբեջանական իշխանությունների կողմից երկարաձգելու վերաբերյալ լուրով։
Հենրիխ Մխիթարյանը նախկինում էլ է բարձրաձայնել ապօրինության մասին՝ պահանջելով ազատ արձակել Ադրբեջանում շինծու մեղադրանքներով պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը և մյուս գերեվարված անձանց։
Աղբյուր` Panorama.am