Կոչ Հայաստանի կանանց. Ձեր արձագանքը կարևոր է և կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը Գնացեք ու տեսե՛ք․ խոշտանգման ինչ պայմաններում են պահում Արեգնազին, մյուսներին․ Դերենիկ Մալխասյան Նաիրա Զոհրաբյանը՝ Արեգնազ Մանուկյանին հանիրավի կալանավորելու մասին
11
Մոլեգնող քաղաքական բռնաճնշումներ․ Արեգնազ Մանուկյան՝ հերթական քաղբանտարկյալը ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները ամբողջական զորակցությունն են հայտնում Արեգնազ Մանուկյանին և կոչ են անում վերանայել կալանքը Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի Արեգնազ Մանուկյանին զրկել են անգամ սեփական երեխային տեսնելու հնարավորությունից. Ագնեսա Խամոյան Քաղաքական պայքարում այլևս փաստարկ չունենալով, ՔՊ-ն դիմում է ամենաստոր մեթոդներին Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ, քաղաքական ուղերձ է. Գոհար Մելոյան Արեգնազ Մանուկյանի կալանավորումը հերթական ապացույցն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է բռնապետական ռեժիմ. փաստաբան «Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ Փաշինյանի ռեժիմի սպասարկու դատավորը կալանավորեց խնամքին անչափահաս երեխա ունեցող հայ կնոջը «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի կալանքի միջնորդության որոշումը կհրապարակվի 20։00-ին Պատերազմ Արցախում
Կոչ Հայաստանի կանանց. Ձեր արձագանքը կարևոր է և կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը Մոլեգնող քաղաքական բռնաճնշումներ․ Արեգնազ Մանուկյան՝ հերթական քաղբանտարկյալը Գնացեք ու տեսե՛ք․ խոշտանգման ինչ պայմաններում են պահում Արեգնազին, մյուսներին․ Դերենիկ Մալխասյան ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները ամբողջական զորակցությունն են հայտնում Արեգնազ Մանուկյանին և կոչ են անում վերանայել կալանքը Նաիրա Զոհրաբյանը՝ Արեգնազ Մանուկյանին հանիրավի կալանավորելու մասին Մեր երկրի մեծագույն խնդիրը մնում է իշխանափոխությունը Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հեռանում. Փաշինյանի պատասխանը նոր հարցեր է առաջացրել. «Ժողովուրդ» ՔՊ-ի «բարեփոխած» տրանսպորտը Երևանցին այլևս չի պլանավորում իր օրը, փոխարենը փորձում է կանխատեսել, թե քանի՞ ժամ է կորցնելու խցանումներում Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի «Ի՞նչ աստիճանի պետք է կորցրած լինեք մարդկայինը, որ կարողանաք այս ամենն անել ու հետո հանգիստ քնել...» Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի «գործով» դատական նիստը (տեսանյութ) Հայաստանից Կարմիր գրքի կենդանիներ են տեղափոխվել Հնդկաստան․ ծավալուն հետաքննություն Արեգնազ Մանուկյանին զրկել են անգամ սեփական երեխային տեսնելու հնարավորությունից. Ագնեսա Խամոյան Թուրքիան գաղտնի վերավաճառել է ռուսական S-400 զենիթային համակարգերը Ես մինչև այսօր չեմ հասկանում` ինչի մեջ եմ մեղադրվում. Ռոբերտ Քոչարյան Եթե ես ասեի՝ սատկացնելու եմ վարչապետին, հաջորդ օրն ինձ չէի՞ն կալանավորի․ Քոչարյանը՝ դատավորին Սպառնալիքներով չեն կոտրի հաղթողների կամքը. Ռոստոմյանը՝ Ծառուկյանի մասին ՔՀԿ-ները դատապարտում են անհամաչափ ուժի կիրառումը և կոչ անում ապահովել անաչառ քննություն. հայտարարություն Հայաստանը վերածվել է մի երկրի, որտեղ արդեն նույնիսկ կանանց նկատմամբ քաղաքական բռնաճնշումը սովորական երևույթ է դարձել Քաղաքական պայքարում այլևս փաստարկ չունենալով, ՔՊ-ն դիմում է ամենաստոր մեթոդներին Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ, քաղաքական ուղերձ է. Գոհար Մելոյան «Մինչեւ հիմա ընդդիմադիրների վրա կարած ո՞ր գործն է հաստատվել, որ այս մեկը հաստատվի». Արմենուհի Կյուրեղյանը՝ Արեգնազ Մանուկյանին ներկայացվող մեղադրանքի մասին Արեգնազ Մանուկյանի կալանավորումը հերթական ապացույցն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է բռնապետական ռեժիմ. փաստաբան Նեոլիբերալ «փաշիզմ». հայ լինելը դարձնել վտանգավոր. Արման Աբովյան Փաշինյանն անոնսում է Տիգրանաշենը հանձնելու մասին. Իշխան Սաղաթելյան Բրյուսել գնացող լինի, ասե՛ք՝ բանտախցից մի կիլո լոլիկ ուղարկեմ Մարթա Կոսին. ասե՛ք, թող չիր սարքի. Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյան Արեգնազ Մանուկյանին ազատությունից զրկելը ոչ թե ձեր վճռականության, այլ ձեր փոքրոգիության և խղճուկության արտահայտությունն է Օրվա իշխանությունը կալանքը վաղուց դարձրել է պատժիչ միջոց ու առանց վարանելու այն կիրառեց անչափահաս երեխա ունեցող կին գործչի նկատմամբ Բոլոր գլխակեր ռեժիմներն իրենց ոճիրներն արդարացրել են ինչ-որ «բարձր արժեքներով» ...

«Լեգիտիմը» խայտառակ եղավ. «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. «Աշխարհում այս պահին գոյություն ունեն իշխող տարբեր ռեժիմներ, որոնց ու իրենց ժողովրդի միջև անդունդներ ուղղակի կան․ բայց անգամ այդ երկրներում ղեկավարի տեղաշարժը չի կազմակերպվում այս աստիճանի աննախադեպ տարբերակով։ Պատկերացնո՞ւմ եք, անունը դրել են լեգիտիմ վարչապետ, ընտրված վարչապետ, որի տեղաշարժի համար ոստիկանությանը մի քանի կիլոմետրանոց շարք է կազմում, բերում են տասնյակ դիպուկահարներ, հատուկ միջոցներ, արցունքաբեր գազ, մահակներ, վահաններ և այլն, որպեսզի նա գնա օպերայի շենք ու ելույթ ունենա։ Գրազ կգամ, որ էս պահին Հայաստանի սահմաններին էնքան զինվոր չկա, ինչքան ոստիկան այսօր կար Ազատության հրապարակի շրջակայքում։ Նիկոլ Փաշինյանի դասընկերոջ նախարարությունը ծիծաղելի հաղորդագրություն է տարածել, թե՝ միջազգային ֆորում է, լիքը հյուրեր են եկել, դրա համար մի քանի հազար ոստիկան հանել ենք փողոց՝ արցունքաբեր գազերով, փշալարերով, դիպուկահարներով ու հա՝ անգամ հետիոտնի համար է փակ տեղաշարժը։ Սուտը՞։  Էդ ֆորումի մասնակիցները ոստիկանության պատնեշի վրայով թռչում են՝ ֆորումի գնալու համար։ Էդքան միջազգային ֆորում է եղել Հայաստանում, ո՞ր մեկի ժամանակ են 10 փողոց փակել մի քանի հազար ոստիկաններով։ Կամ լավ, ֆորում է, 74 երկրից հյուր ունես մեր երկրում․ դու այդքան երկրի պաշտոնական հյուրերին ցույց ես տալիս, թե որքան ոչ լեգիտիմ ղեկավարություն ունես, որի տեղաշարժի համար երկիրը կանգ է առնում։ Ու հա, բոլորը հասկանում են, որ այդ միջոցները միմիայն քեզ համար են արված, էնտեղ ուրիշ որևէ մեկին հետաքրքրող մարդ չկա։ Իրենք հարց են տալու չէ՞, էդ ինչի էր սենց հսկողություն, տեռորիստական պետությու՞ն եք, ինչ ենք․ հետաքրքրելու է, մտնելու են լուրեր կարդան ու տեսնեն, որ իրենց առաջ ելույթ է ունեցել մեկը, որին ժողովուրդը համարում է դավաճան ու պահանջում հրաժարականը։ Դուք՝ ոստիկանություն, կառավարություն, էսօր Նիկոլ Փաշինյանին այդ աննախադեպ պաշտպանության միջոց կիրառելով՝ նրան խայտառակ արեցիք աշխարհով մեկ։

Մի քանի օր առաջ խոսում էի սատանայական, անասնական վախի մասին․ սա էդ վախի հերթական դրսևորումն է։ Այս օրերին մենք ի՞նչ ենք տեսնում՝ իշխանությունը սարսափած է։ Ու էդ սարսափի պատճառով հազար ու մի մեթոդի են դիմում։ Նրանք լավ են հասկացել, որ այս ամենը շատ լուրջ է իրենց համար, այս անգամ ժողովուրդը շատ ավելի պինդ է ոտքի ու ավելի բազմաքանակ, ու իշխանությունը տարբեր մեթոդների է դիմում, ճնշելու համար, դա էլ չի ստացվում։

Հիմա մի քանի մեթոդների անդրադառնամ։ Կիրակի օրը տեղի ունեցած հանրահավաքին հրապարակի անկյուններից մեկում՝ Վազգեն Սարգսյանի արձանի մոտ, աչքովս ընկավ ՔՊ-ական էն հայտնի ՋՕԸ-ի պետը, որ դպրոց չի գնացել, բայց պաշտոն ունի, էն արցախցի երեխային, որ չոլերի մեջ էր թողել ու հպարտանում էր իր պահվածքից, էն որ մարդ էր ծեծել, բայց ազատության մեջ է, որովհետև Նիկոլի ու Ալենի հետ նկար ունի բաժակը ձեռքին։ Այ նրան մի քանի հոգու հետ տեսա։ Հետո ասացին, որ ՔՊ-ն իր տասովշիկներին ուղարկել է հանրահավաքի, որ ստուգեն, թե իրենց մարզերից ովքեր են եկել։ Այսինքն՝ վախեցնել իբր։

Մեզ անընդհատ ասում էին, որ քաղաքացին Սերժի վախտ ստրուկ էր, մարդկանց իրենց դիրքրոշման համար հեռացնում էին գործից և այլն։ Գուցե, հատուկենտ եղել են նման դեպքեր, բայց էս աստիճանի՞։ Նիկոլը եկավ ու ասաց՝ այլևս ազատ եք, ժողովրդավարություն է։ Լուրջ եք ասո՞ւմ։ Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանին գործից ազատել են Բագրատ Սրբազանի հետ ողջագուրվելու համար։ Ի աջակցություն իր ընկերոջ՝ աշխատանքից ազատվում է նաև մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը։ Հիվանդները զրկվում են նորմալ բժշկից, որովհետև նա դեմ է այս իշխանությանը, հականիկոլական է։ Մեր երկրում բոլոր ոլորտները քանդվեցին հենց այսպես․ երբ եկաք իշխանության, համարյա բոլոր փայլուն մսնագետներին գործից հանեցիք, որ նշանակվեն ձեզ հարմարվողները, նիկոլականները ու չմասնագետներով քանդեցիք սաղ։ ԵՊՀ 50 դասախոս էսօր միացել է Շարժմանը․ վախենամ, որ նրանց գործից հանեն, Թագուհի Ղազարյանին, Լուլուին, Հովիկ Աղազարյանին ու նմաններին նշանակեն դասախոս։ Մարդուն գործից հանում են ընդդիմադիրներին հավաքի համար դահլիճ տրամադրելու համար, սրբազանի նկարին լայք դնելու համար, միտինգին մասնակցելու համար, բա վախ չի՞․ սարսափ ա, բա ի՞նչ ա:  

ՔՊ ներքին չաթի խոսակցություններ են հրապարակվում, որտեղ կոչ են անում միտինգի մասնակիցներին, ովքեր ունեն աշխատանք պետական հիմնարկներում, կրթական հիմնարկներում, պատժել։ Բրյուսովի ռեկտոր տխրահռչակ Գյուրջինյանը անձամբ նկարում է ուսանողների դեմքերը, որ հեռացնի ինստիտուտից։ Ոնցոր մենք ընկած լինենք գժանոց, լուրջ եմ ասում։ Հիմա էդ մարդը, էդ ռեկտորը, Գյուրջինյանը, ո՞նց է, լա՞վ է, հը՞, Արցախը տվինք, ռեկտոր դարձաք․ հանգիստ ապրո՞ւմ եք։ Լավ մի քանի փայլուն երիտասարդի էլ հանեք, հետո՞, կարծում եք, որ դա ձեզ կփրկի՞ էդ խարանից։ Մի բան ասեմ, որ ՔՊ-ի համար անակնկալ չէ․ բոլոր պետական հիմնարկներում կան բազմաթիվ աշխատողներ, որոնք այս իշխանությանը հակակրանք ունեն ու արտահայտվում են, բոլոր պետական հիմնարկներում՝ առանց բացառության, բոլոր նիկոլական լրատվամիջոցներում՝ բացի ՔՊ-ի կուսակցական կայքից։ Նիկոլականությունը շուտվանից արդեն դիտարկվում է որպես ամոթ, հականիկոլականությունը՝ արժանապատվություն ունեցող մարդ։ Ու ակնհայտ է, որ ձեր այս միջոցների պատճառով ավելի է ուժգնանալու ձեր դեմ վերաբերմունքը։ Ի դեպ, ես չեմ լսել, որ ընդդիմադիր գործատուի մոտից նիկոլականի հանեն աշխատանքից։

Ընդ որում, շատ ուշագրավ է, երբ նայում ես հերթականությամբ, թե ինչ մեթոդների է դիմել այս խղճուկների թիմը։ Սկզբում, որ ընդամենը Կիրանց գյուղում էին ակցիաները, իշխանությունը բանի տեղ չէր դնում, ասում էին՝ էսքան հանձնել ենք, բան չեն արել, հիմա էլ բան չի լինի։ Հետո երբ Բագրատ սրբազանը սկսեց երթով Երևան գալը սկսեցին ծաղրել․ հետո, երբ տեսան, որ մեծ աջակցություն է ձևավորվում, սկսեցին ստեր հորինել, թե՝ երկու տղա ունի, որոնք բանակ չեն գնացել, Կրեմլից միլիոններ է ստանում, Հայաստանում պալատներ ունի և այլն։ Բանը հասել էր էնտեղ, որ անգամ երկրի վարչապետը, իր դիրքը ավելորդ անգամ նվաստացնելով, ինչ-որ անհայտ աղբյուրների հղում անելով գործակալների մասին էր խոսում։ Այս ամենի արդյունքում միևնույն է՝ շարժումը թափ է հավաքում։ Իրենց թեզերը ծաղրվում են քաղաքացիների, այդ թվում՝ Բագրատ սրբազանի կողմից ու չեն աշխատում, նախկինի պես։

Ու սրանք հիմա իրենց բոլոր ժամանակների ֆեյքերին վերակենդանացրել են, պատատգամավոր-նախարարներին, ընտանիքի անդամներին անգամ չեն խնայում, որ ավելորդ անգամ ինչ-որ ստեր տարածեն, ատելություն գեներացնեն։ Մարդկանց են ազատում աշխատանքից, վախեցնում, ձերբակալում և այլն։ Սա վերջին փուլն է։ էն օրը կարդացի՝ Արշակ արքեպիսկոպոսին հրավիրել են ԱԱԾ՝ Նիկոլին քննադատելու համար։ Բա վախի՞ց չի։ Բա եթե ամեն բան, այդքան նորմալ ա, բա Երևանի կենտրոնում ինչո՞ւ մի հատ անշառ միջոցառում չեք կարում անեք։

Կարճ ասած՝ եթե ժողովուրդը դուրս է եկել սրբազան պայքարի երկիրը այս կործանողներից ազատելու համար, այդ կործանողն էլ դուրս է եկել «սրբազան պատերազմի»՝ իրենց աթոռի, արած թալանի, դրա պաշտպանության համար։ ՔՊ-ի համար սա պայքար է 6 տարվա թալանը փրկելու, իրենց ձախողումների համար պատասխանատվության չենթարկվելու համար։

Ձեր էդ վախի մեթոդները չեն աշխատելու, ինչ ուզում եք՝ արեք, որովհետև ձեր նկատմամբ մարդկանց հիասթափությունը, որոշների նկատմամբ՝ զզվանքը, որոշների նկատմամբ՝ ատելությունը, իսկ մեկ հոգու նկատմամբ՝ այդ բոլորը միասին ավելի ուժեղ է, քան վախը։ Դուք եք մեղավորը այս ամենի ու դեռ շարունակում եք նույն ուժով»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>