Խաբեբաներ, հարբեցողների տակ ծառայության եք մտել ու ձեռքով չխոսենք. Բագրատ սրբազանը՝ ոստիկաններին
Անհնազանդության ակցիաների մասնակիցների շարքում շարժումն առաջնորդող Բագրատ սրբազանը, վստահաբար կարելի է ասել, որ ամենից համբերատարն ու զուսպն է: Բայց փաշինյանական «ոստիկանությունը» այսօր սրբազան հորն էլ մի փոքր բարկացրեց: Բանն այն է, որ ոստիկանությունը փորձեց «միլիցայական» էժանագին «խաղեր տալ», հայտարարելով, թե՝ բա գիտե՜ք, արարողությունը Օպերայում մի քիչ երկարել է, փողոցը մի երկու ժամ անց պետք է բացվի:
Բագրատ սրբազանը սաստելով հիշեցրեց սուտ չխոսելու պատվիրանը: Հանրագումարում, ոստիկանությունն ստիպված եղավ տեղի տալ, և փողոցը բացվեց: