ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
16
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

«Մեզ մոտ հավաքված են Հայաստանի շահերն անձնականից վեր դասող մարդիկ». Էլինար Վարդանյան

Hraparak.am–ի հարցազրույցը «Համախմբում» կուսակցության փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանի հետ:


-Տիկին Վարդանյան, երեկ հայտարարվեց, որ «Համախմբում», «Երրորդ հանրապետություն» եւ Հայաստանի դեմոկրատական կուսակցություններն առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են դաշինքով։ Ի՞նչ սկզբունքով է ձեւավորվել դաշինքը, այդքան գաղափարական տարբերություններ ունեցող մարդիկ եւ ուժեր ինչպե՞ս կարող են հայտնվել մի դաշինքի մեջ, Վարդան Օսկանյանն արեւմտամետ արժեհամակարգի հետեւորդ է, Արամ Սարգսյանը՝ հայտնի ռուսամետ եւ այլն։

«Համախմբումը», վստահ եմ՝ նաեւ «Երրորդ հանրապետություն» եւ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունները ոչ թե արեւմտամետ կամ ռուսամետ, այլ հայաստանակենտրոն, հայաստանամետ ուժեր են: Ինչ վերաբերում է այս կամ այն հարցում տարբերվող մոտեցումներ ունենալուն, ապա մենք մեր ջանքերը մեկտեղել ենք Հայաստանի առջեւ ծառացած խնդիրները միասնական ջանքերով լուծելու համար եւ մի կողմ ենք դրել երկրորդական տարաձայնությունները: Այս պահին կարեւորը Հայաստանն այս իրավիճակից դուրս բերելն է, եւ մենք շարունակում ենք խորհրդակցություններն այլ ուժերի, անհատների, հասարակական կազմակերպությունների հետ՝ դաշինքն ընդլայնելու համար:

-Այդ դեպքում ի՞նչ պլատֆորմի վրա է կառուցվելու ձեր նախընտրական քարոզչությունը, դաշինքը, օրինակ, ի՞նչ է ասելու իր ընտրողներին՝ դեպի Արեւմո՞ւտք է տանում երկիրը, թե՞ Ռուսաստան։

Կրկնում եմ՝ մենք մեր երկիրը տանելու ենք դեպի ժողովրդավարական Հայաստան, որտեղ օրենքի առաջ հավասար կլինեն բոլորը, անկախ դիրքից, պաշտոնից եւ սոցիալական վիճակից: Մեր ժողովուրդն արժանի է, որ ապրի արժանապատիվ կյանքով, ունենա արժանապատիվ աշխատանք եւ արժանապատիվ եկամուտ:

-Այդքան ամբիցիաներ ունեցող մարդ է հավաքվել դաշինքում, ցուցակի ձեւավորումն ինչպե՞ս է լինելու, որպեսզի դեռ չկազմավորված միավորումը չքանդվի։ «Ելք» դաշինքը, օրինակ, փակ-գաղտնի քվեարկության միջոցով ձեւավորեց իր ցուցակը, հնարավո՞ր է, որ դուք էլ նույն սկզբունքով ձեւավորեք, թե՞ ավանդական մեխանիզմն է գործելու, ասենք՝ մեկ-երկու հոգի նստելու են եւ կազմեն ցուցակը։

Հավատացեք՝ ցուցակները մեզ մոտ ամենավերջին հարցն են: Դեռ այդ մասին չենք էլ խոսել եւ չենք էլ որոշել, թե ցուցակն ինչ սկզբունքով է ձեւավորվելու: Մեզ մոտ հավաքված են ոչ թե ամբիցիոզ, այլ Հայաստանի շահերն անձնականից վեր դասող մարդիկ: Հիմա մենք ոչ թե ցուցակների մասին քննարկումներ ենք անում, այլ աշխատում ենք այն ծրագրի վրա, որը ներկայացնելու ենք մեր ժողովրդին, եւ դա լինելու է այնպիսի ծրագիր, որը կոնկրետ եւ պարզ քայլերով երկիրը դուրս կբերի այս վիճակից:

-Ո՞վ է լինելու դաշինքի վարչապետի թեկնածուն։

Դեռ շատ վաղ է այդ մասին խոսել: Այդ հարցին մենք կանդրադառնանք, երբ ձեւավորվելիս լինի համամասնական ընտրացուցակը:


-Քաղաքականություն վերադարձի մասին հայտարարեց նաեւ Գագիկ Ծառուկյանը՝ նշելով, որ լայն դաշինքով է մասնակցելու ընտրություններին, մամուլում գրվեց, որ հնարավոր է ձեր երկու դաշինքները միավորվեն։ Հնարավո՞ր եք համարում, եղե՞լ են քննարկումներ։

Մենք մեր կուսակցության ստեղծման պահից շեշտել ենք, հայտարարել, որ բաց ենք համագործակցության եւ դաշինքների համար: Մենք պարբերաբար շեշտել ենք, որ բացի ՀՀԿ-ից ցանկացած այլ ուժի հետ պատրաստ ենք համագործակցության: Առայժմ՝ այսքանը:


Մանրամասները՝ Hraparak.am–ում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>