Անհայտ անձը կրակել է Սլովակիայի վարչապետին. նա վիրավորվել է.Տեսանյութ
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին մի քանի անգամ կրակել են Հանդլով քաղաքում կառավարության նիստից հետո: Նա վիրավոր է և տեղափոխվել հիվանդանոց։ Վարչապետի վիճակը գնահատվում է ծանր:
Հարձակվողը ձերբակալվել է, հաղորդում է Novу Сas սլովակյան թերթը։ Ինչպես հայտնում է Pravda-ն, Ռոբերտ Ֆիցոն դուրս է եկել ժողովրդի մոտ, երբ չորս կրակոց է հնչել։ Վարչապետը վիրավորվել է կրծքավանդակի և որովայնի շրջանում։ Ֆիցոյին շտապօգնության մեքենայով տեղափոխել են Բրատիսլավայի հիվանդանոց։
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հարձակվողը ձերբակալվել է դեպքի վայրում։