Արյունաբանական կենտրոնի տնօրենն աշխատանքից ազատվել է, քանի որ ողջագուրվել է Բագրատ Սրբազանի հետ
Դիտել նաև
Էրդողանը գոհ է «սահմանազատումից» (տեսանյութ)
Փափուկ բարձ են դնում «խոպանչիների» գլխի տակ. Ինչո՞ւ են ամեն գնով ուզում հասանելիություն ստանալ քաղաքացիների բանկային հաշիվներին
Իշխանական թիմում առկա խառնաշփոթը հաստատում է՝ Հայաստանը կանգնած է աղետալի ցնցումների շեմին (տեսանյութ)
14 անշարժ գույք, ժառանգություն ստացած 65 մլն դրամ. ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Արթուր Ջավադյանի ունեցվածքը. «Ժողովուրդ»
Հարկային տեռոր նոր Հայաստանում. տուրիստական ընկերության տնօրենը ստիպված է եղել ընկերությունը տեղափոխել Վրաստան
Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանն աշխատանքից ազատվել է քաղաքական պատճառներով։
Բժիշկ Գևորգ Թամամյանը, ով Դանիելյանի հետ ազատման դիմում է գրել, ուղիղ եթերում հայտարարեց, որ Դանիելյանն օրեր առաջ Բագրատ Սրբազանի քայլերթի ժամանակ գնացել ու ողջագուրվել է Սրբազանի հետ։
«Բնական է, դա ցնցումներ է առաջացրել մեր բարձրագույն՝ այսպես կոչված ղեկավարության մոտ ու, ենթադրում եմ, դրանից հետո Առողջապահության նախարարի առջև նման պահանջ է դրվել, որ պետք է շատ շտապ հարցը լուծել ու պարոն Դանիելյանին ազատել»,- ասաց Թամամյանը։
Աղբյուրը՝ aysor.am