Բլոգերը «ցեմենտել» է իր գլուխը միկրոալիքային վառարանում հանուն լայքերի (Լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի փրկարարները ստիպված էին մեկ ժամ աշխատել, որպեսզի մի երիտասարդի գլուխ ազատեն միկրոալիքային վառարանից, որը նա դրել էր այնտեղ, եւ ծածկել էր այն արագ պնդացող շինարարական գիպսով: Երիտասարդը հույս ուներ գլուխը ծածկելով հայտնի դարնալ Youtube- ում, հայտնում է BBC-ն:
Ընկերները փորձեցին ազատել երիտասարդին մոտ մեկուկես ժամ, հետո հանձնվեցին եւ հրավիրեցին փրկարարներին: Բարեբախտաբար, նախքան հնարք կատարելը, երիտասարդը ճկուն խողովակ էր բերանում դրել եւ նրա շնորհիվ կարող էր շնչել:
Zham.am