Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ում ստացավ իր հարցի պատասխանը. Տեսանյութ
Բագրատ Սրբազանի այցը ԵՊՀ մեկ նպատակ ուներ՝ ճշտելու երեկ մամուլում տարածված լուրի իսկությունը. ուսումնական գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանն իսկապե՞ս ժողով է հրավիրել ԲՈՒՀ-ի դեկանների հետ և նրանց հանձնարարել՝ պարտադիր ամրագրել ուսանողների բացակաները։ Եվ արդյո՞ք ասել է, թե պետք լինի՝ հազար ուսանող էլ կհեռացնի համալսարանից: Էլինա Ասրիյանը եկավ ԵՊՀ բակ՝ պատասխանելու Բագրատ Սրբազանի հարցերին։ Նա հերքեց այդ լուրերը․ «Երեկ ոչ մի հանդիպում ոչ մի դեկանի հետ տեղի չի ունեցել, ոչ մի նման հայտարարություն չի եղել։ ԵՊՀ-ն ուսանողակենտրոն է»,- ասաց պրոռեկտորը՝ նշելով նաև, որ ուսանողները պետք է իրացնեն իրենց իրավունքները նաև լսարանում և ոչ ոքի պետք չէ լսարաններից հանել, ով ուզում է հետևել շարժմանը թող գնա, ով ուզում է մնալ լսարանում՝ պետք է մնա լսարանում։