«Պետք լինի 1000 ուսանող էլ կհեռացնեմ համալսարանից». ԵՊՀ պրոռեկտորը սպառնում է հայ ուսանողներին
Բագրատ սրբազանի կոչով Հանրապետությունում նախորդ շաբաթվանից մեկնարկած տոտալ դասադուլները շարունակվել են նաև այսօր: Երկրի Բարձրագույն ուսումնական հաստատություններում դասապրոցեսը խաթարված է եղել: Դատարկ են եղել նաև լսարանները Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ):
Բնականաբար, սա անհանգստացրել է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանին ու նրա դրածո պաշտոնյաներին:
ԵՊՀ-ում 168.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ բուհ-ի ուսումնական գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանն այսօր ժողով է հրավիրել բուհ-ի դեկանների հետ և հանձնարարել նրանց անպայման արձանագրել բոլոր ուսանողների բացակաները։
Նա ասել է, որ բոլոր այն ուսանողներին, ովքեր շատ բացականեր ունեն, պետք է նկատողություն հայտարարել, և հավելել է, որ պետք է ամեն գնով դադարեցնել ուսանողների դասադուլը։
«Պետք լինի 1000 ուսանող էլ կհեռացնեմ համալսարանից»,- մասնավորապես հայտարարել է Էլինա Ասրիյանը։
Աղբյուր՝ 168.am