«Եթե այսպես շարունակվի՝ ընդդիմադիր ցուցարար սպանելու համար Նիկոլը ոստիկանության ղեկավարությանը պարգևավճար և կոչումներ է տալու»,-Արտակ Զաքարյան
Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է խոսուն ու միաժամանակ՝ փաշինյանական «ոստիկանության» խայտառակ պատկերն արտացոլող լուսանկար ու գրել. «Այս և բազմաթիվ այլ լուսանկարներ ու տեսանյութեր մեր ոստիկանությանը պատիվ չի բերում:
«Յոթ տղամարդով ծեր կնոջ հախից մի կերպ եկան...»: Սրանք հայ ոստիկանի պատիվն ու արժանապատվությունը ոտնահարող արարքներ են:
Եթե այսպես շարունակվի՝ ընդդիմադիր ցուցարար սպանելու համար Նիկոլը ոստիկանության ղեկավարությանը պարգևավճար և կոչումներ է տալու»: