Գործի է դրվել Հայկազ Ջոմարդյանը. Տեսանյութ
Կարմիրբերետավորները բիրտ ուժ կիրառելով բերման ենթարկեցին «Սասունցի Դավիթ» կայարանի հատվածում մայթին նստած ակցիայի մասնակցին: Հարցին թե, ինչո՞ւ են բերման ենթարկում մայթեզրին նստած քաղաքացիներին, կարմիրբերետավորները պատասխանեցին, որ նրանք ճանապարհ էին փակել:
Բիրտ ուժ կիրառելու մասին հարցին ի պատասխան էլ Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի հրամանատար Հայկազ Ջոմարդյանն ասաց. «Բիրտ ուժ երևի չեք տեսել, ձեր գործով զբաղվեք»: