Փաշինյանի օրոք «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ստի ու կեղծիքի հիմնադիր ՔՊ-ի տոնը (տեսանյութ) Արցախի «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանը գտնվում է ոչնչացման վտանգի տակ․ ահազանգ
26
Ոչ թե քաղաքացու, այլ քաղաքացուն ԽԱԲԵԼՈՒ օրն է Գագիկ Ծառուկյանն այցելել է Լոռու մարզի Ջրաշեն, Մեծ Պարնի, Հարթագյուղ, Արևաշող և Գարգառ համայնքներ (տեսանյութ) Հայոց ցեղասպանություն․ չքաղած դասերը և ներկա մարտահրավերները․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Որևէ հայ իրավունք չունի ՑԵղասպանությունն ուրանալու, մոռանալու. Ծառուկյան Պուտին. Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղաuպանnւթյան հարյուր հազարավոր զոհերի հիշատակի առջև Եկե՛ք միասին կառուցենք այնպիսի Հայաստան, որի մասին երազում էին մեր նախնիները. Գագիկ Ծառուկյան Հայոց Ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից մնում է մեր պահանջատիրության հիմքում. Արամ Ա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդում։ ՈւՂԻՂ ՈւՂԻՂ․ Ջահերով երթ՝ Հանրապետության հրապարակից Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը Պատերազմ Արցախում
Փաշինյանի օրոք «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) «Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ...». օրվա մեջբերումը Քաղաքացու «ուղեղը լվանալու» օր (տեսանյութ) Ստի ու կեղծիքի հիմնադիր ՔՊ-ի տոնը (տեսանյութ) Մի փոքր փողոց երեք ամսում չե՞ք կարողանում նորոգել (տեսանյութ) ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները Արցախի «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանը գտնվում է ոչնչացման վտանգի տակ․ ահազանգ Ոչ թե քաղաքացու, այլ քաղաքացուն ԽԱԲԵԼՈՒ օրն է Արցախի խորհրդանիշ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը գտնվում է հիմնահատակ nչնչացման վտանգի տակ. ահազանգ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Հայաստանն Ադրբեջանի վիլայեթը չէ, որտեղ Բաքուն պետք է դատավճիռներ թելադրի Վանդալիզմը հենց այս տեսքն ունի. Լիլիթ Գալստյան Այսօր քաղաքացի Փաշինյանի ՄԵԾ ՍՏԻ օրն է. Ռուբեն Մխիթարյան Անվտանգության նեղ ընկալումն ինքնին անվտանգության խնդիր է Տեղումները կշարունակվեն Գագիկ Ծառուկյանն այցելել է Լոռու մարզի Ջրաշեն, Մեծ Պարնի, Հարթագյուղ, Արևաշող և Գարգառ համայնքներ (տեսանյութ) Ինչ քայլեր կանի Թուրքիան հունիսի 7 ից հետո (տեսանյութ) Իմ հայկական ինքնությունը մեծապես ազդել է աշխարհի իմ ընկալման վրա․ Քիմ Քարդաշյան Վերջին հարցումների տվյալները հուսադրող չեն եղել ՔՊ-ի համար Հայոց ցեղասպանություն․ չքաղած դասերը և ներկա մարտահրավերները․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Դոնալդ Թրամփի ուղերձը Ապրիլի 24-ին Ցեղասպանության թանգարանը տեղադրել է Վեհափառի այցի մասին նյութ, ապա ժամեր անց ջնջել Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելությունը թույլ կտա Բրյուսելին միջամտել երկրի ներքին գործերին. Զախարովա (տեսանյութ) Որևէ հայ իրավունք չունի ՑԵղասպանությունն ուրանալու, մոռանալու. Ծառուկյան Սա հնարավորություն է՝ հիշելու և ընդգծելու այն անխզելի կապը, որը միավորում է Ֆրանսիան Հայաստանի հետ. Մակրոն Ռոբերտ Աբաջյանի մայրիկի՝ տիկին Աննայի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 25-ին Պուտին. Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղաuպանnւթյան հարյուր հազարավոր զոհերի հիշատակի առջև Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել պատասխանատվության ենթարկել Թուրքիայի դրոշը այրող քաղաքացիներին ՔՊ-ին սպասարկող «Հանրային» հեռուստատեսությունը չի ցուցադրել Վեհափառի այցը Ծիծեռնակաբերդ և սուրբ նահատակների բարեխոսական կարգը

Վաճառվում է Նորքի հոգեբուժարանը, գնորդը հայտնի է

Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն է դիմել «Հին Նորք բիզնես կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենը՝ տեղեկացնելով, որ ընկերությունը ցանկանում է ձեռք բերել «Նորք հոգեբուժական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Գ. Հովսեփյան փողոցում գտնվող 6843.3քառ. մետր մակերեսով շենք-շինությունները և դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 2.8 հեկտար մակերեսով հողամասը՝ բազմաֆունկցիոնալ բիզնես կենտրոն կառուցելու նպատակով:

Կառավարությունը համաձայնվել է օտարել «Նորք հոգեբուժական կենտրոնը»՝ ուղղակի վաճառքի ձևովով: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության դեկտեմբերի 7-ի նիստի օրակարգում: Ըստ այդմ՝ գործադիրը մտադիր է Երևան, Նորք Մարաշ, Գ. Հովսեփյան փողոց 32/6 հասցեում գտնվող 6843.3 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները և դրանց օգտագործման ու սպասարկմանհամար անհրաժեշտ 2.8 հեկտար մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարել «Հին Նորք» բիզնես կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը՝ գույքի վաճառքի գին սահմանելով 868 մլն ՀՀ դրամը:

Գնորդին է օտարվում նաև գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 2.8 հեկտար մակերեսով հողամասը՝ 455 մլն դրամ կադաստրային արժեքով:

Այս նպատակով կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից իրականացվել է վերոնշյալ անշարժ գույքի շուկայական արժեքի գնահատում՝ համաձայն որի 2017 թվականի նոյեմբերի 20-ի դրությամբ գույքի գնահատված արժեքը կազմել է 868 մլն 330 հազար ՀՀ դրամ, իսկ հողամասի կադաստրային արժեքը՝ 455 մլն 726 հազար ՀՀ դրամ: Ըստ պաշտոնական փաստաթղթի՝ հողամասը գտնվում է տարածագնահատման 4-րդ գոտում և հողամասի 1 քառ.մետրի կադաստրային արժեքը կազմում է 16 476 ՀՀ դրամ: Արձանգրենք, որ Նորք Մարաշում նման գնով հող առնել շուկայական եղանակով անհնար է. Շուկայական գինը բարձր է առնվազն 10 անգամ:

Որպես հիմնավորում, թե ինչու է Երևանի բարձրադիր գոտում գտնվող այս յուղոտ տարածքն ու հսկայական գույքը օտարվում առանց աճուրդի՝ կառավարությունը նշում է մոտ 3 մլն ԱՄՆ դոլարի ներդրման և 1000 նոր աշխատատեղի ստեղծման ակնկալիքը: Ընդունելով հնադերձ ներդրումների կարևորությունը՝ անընդունելի է հատուկ ուղղվածության բուժհիմնարկից, ինչպիսին «Նորք հոգեբուժական կենտրոնն» է տարածք վերցնել՝ բիզնեսի նպատակով: Այսօր Հայաստանի բոլոր հոգեբուժարաններն ու խնամքի կենտրոններն աշխատում են գերբեռնված և կարիք ունեն ընդլայնման և նոր ծառայությունների ներդրման: Շատ լուրջ է հատկապես մեծահասակների խնամքի կենտրոնների հարցը. այդպիսիք ուղղակի շատ քիչ են և աշխատում են գերծանրաբեռնված: Եվ պետությունը, փոխանակ մտածի այդ ծառայությունների բարելավման մասին, ոչ ավել ոչ պակաս վաճառում է հոգեբուժարանի տարածքը:

Բացի այս՝ գնորդները, պարզվում է, ոչ թե մեկ, այլ միմյանց փոխկապակցված երկու կազմակերպություն են:

Որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «Հին Նորք» բիզնես կենտրոն» փակ բաժնետիրական և «Սոֆթ Կոնստրակտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները հիմնադիրների մասով փոխկապակցված են: «Ք. Երևան, Նորք Մարաշ, Գ. Հովսեփյան փողոց 32/6 հասցեում գտնվող անշարժ գույքը ձեռք բերելու դեպքում <<Հին Նորք>> բիզնես կենտրոն>> ՓԲԸ-ն պատրաստվում է վճարել 2 մլն 700 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ գույքի վաճառքի գինը, պայմանագրի կնքման պահից 3 տարվա ընթացքում «Սոֆթ Կոնստրակտ» ՍՊԸ-ի հետ համատեղ կատարել ներդրում՝ 3 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով, իսկ «Սոֆթ Կոնստրակտ» ՍՊԸ-ն իր հերթին կտրամադրի նաև համակարգչային տեխնիկա, գրասենյակային կահույք և կստեղծի 1000 աշխատատեղ: «Հին Նորք» բիզնես կենտրոն» ՓԲԸ-ն և վերջինիս հետ հիմնադիրների մասով փոխկապակցված ընկերությունները մասնագիտացված են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:»,- նշվում է որոշման նախագծի հիմնավորման մեջ:

Հիշեցնենք, որ կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 22-ի N1165-Ա որոշմամբ «Նորք» հոգեբուժական կենտրոն» և «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն» ՓԲԸ-ները միավորվել էին՝ ստեղծելով «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ: Նշված միաձուլման գործընթացը նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ, որից անմիջապես հետո «Նորք» հայտնի հոգեբուժարանը կվաճառվի: Հիմա թերևս պարզ է, թե որն էր այդ միաձուլման և օպտիմալացման իրական նպատակը: Ն

Նյութի աղբյուր՝ hayeli.am

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>