Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը Հայաստանում ընդդիմության քաղաքական հետապնդումների նոր ալիք է. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը Նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, 2 ամսով կալանավորվել է
26
Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ Պատերազմ Արցախում
Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը Ո՞ւմ ես խաբում, Փաշինյան Հայաստանում ընդդիմության քաղաքական հետապնդումների նոր ալիք է. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադար է համաձայնեցվել. «ՌԻԱ Նովոստի» Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը․ 7 զինվորների վրաերթի դեպքով ի՞նչ է պարզվել․ ArmLur.am Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը Լևոն Քոչարյանը պատասխանում է լրագրողների հարցերին Ռուսաստանի իշխանությունները նշել են, թե ինչու է Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը մեկնել ՌԴ Հայաստանը չի խորհրդակցում ԵԱՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցում. ՌԴ ԱԳՆ «Հրապարակ». Վաղեմության ժամկետներն անցած գործերի մասին է խոսքը «Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել «Հրապարակ»․ Եհովականները վարձակալել են համալիրը Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Իշխանության ջանքերն ավելի շատ ուղղվում են տարատեսակ խորամանկությունների, մանիպուլյացիաների ուղղելուն, քան բուն խնդրով զբաղվելուն. Տիգրան Աբրահամյան «Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, 2 ամսով կալանավորվել է Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News Քաղաքական հաշվեհարդարի հետ գործ ունենք. «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները դատարանի բակում են Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը «Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամները ենթակա են արդարացման՝ արարքի քրեական հակաիրավականությունը կամ վերագրվող փաստական հանգամանքներն ապացուցված չլինելու հիմքով» Բռնաճնշումների նոր ալիք Երկու շաբաթ առաջ նախագահ Քոչարյանը սրտի վիրահատություն է տարել. Աննա Գրիգորյան Գագիկ Ծառուկյանի անունից երկու գանգատներն էլ ՄԻԵԴ-ը ստացել է ArmLur.am՝ պայմանագրային զինծառայողի գտել են կախված վիճակում Պատրաստվեք նորանոր աղետների. բացառապես քպ-ականների ձայներով ընդունվեց փաշինյանի կառավարության 5-ամյա ծրագիրը,

Ֆեյքերը չեն հասցնում․ Պապոյանի կինը ժողովրդին «անասուն» է անվանում. Oragir.news

Oragir.news-ը գրում է. 
«Նախօրեին արդեն հայտնել էինք, որ Բագրատ Սրբազանին թիրախավորելու նպատակով ֆեյքերի ողջ բանակը գործի է անցել, ավելին՝ Սրբազանին ու նրա գլխավորած շարժմանը թիրախավորող հրապարակումները ֆեյսբուքում դրվում են վճարովի գովազդի տակ, որպեսզի ավելի լայն տարածում գտնեն ու ավելի մեծ թվով մարդկանց մոլորեցնեն։

Հատկանշական է, որ իշխանական պաշտոնյաներներից ու նրանց քարոզիչներից զատ, Սրբազանին թիրախավորում են նաև իշխանության ներկայացուցիչների ընտանիքների անդամները։ Մասնավորապես վերջերս էկոնոմիկայի նախարար նշանակված Գևորգ Պապոյանի կինը՝ Աննա Թորոսյանը այս օրերին փորձում է ամեն կերպ պախարակել մեծ թափ ստացող այս շարժմանը ու նրա առաջնորդ Բագրատ Սրբազանին․

Նախարարի կինը մի դեպքում կիսվել է իշխանական քարոզչական էջերից մեկի՝ Medianews-ի՝ Սրբազանին թիրախավորող հրապարակմամբ և այն մակագրել «այաթոլլա-բագրատի սիրելի ակումբը»։ Նշենք, որ Սրբազանին «այաթոլլա» անվանելով Թորոսյանը տարածում է իշխանական քարոզչամեքենայի այն թեզը, թե, իբր վերջինս մտադիր է Հայաստանը վերածել կրոնապետության, ինչը նույնպես հերքելու առիթ ունեցել ենք։

Հաջորդ գրառումներում Աննա Թորոսյանը կիսվել է իշխանական քարոզիչներ Ռուբեն Մեհրաբյանի և Լևոն Շիրինյանի գրառումները, որոնք նույնպես երբեմն համեմել է վիրավորական մեկնաբանություններով։ «Երբ մի տեղում հավաքվում են ամեն անասունից մի զույգ, դա դեռ բավարար չէ, այն Նոյան Տապան կոչելու համար»,- Աննա Թորոսյանը արտատպել էր Ռուբեն Մեհրաբյանի գրառման այս հատվածը՝ փաստացի տասնյակ հազարավոր քաղաքացիներին անվանելով «անասուն»։

Հիշեցնենք՝ Աննա Թորոսյանի ամուսինը՝ Գևորգ Պապոյանը ժամանակին խստորեն քննադատում էր ընդդիմադիր այն գործիչներին, ովքեր Նիկոլ Փաշինյանին ընտրողներին ժեխ էին անվանում։

Այսպիսով՝ Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը, որն օրեցօր ավելի մեծ թափ է հավաքում, ու հազարավոր քաղաքացիներ են միանում դրան, ավելի ու ավելի շատ է անհանգստացնում իշխանության ներկայացուցիչներին։ Ըստ էության, շարժման լայն թափով պայմանավորված իշխանական քարոզչամեքենան չի կարողանում իր «առաքելությունը պատվով կատարել», ուստի վերջինիս օգնության են հասել նաև իշխանության ներկայացուցիչների ընտանիքի անդամները։

Հատկանշական է նաև, որ Աննա Թորոսյանի՝ Բագրատ Սրբազանին թիրախավորող գրառումները հասանելի են միայն իր ֆեյսբուքյան ընկերների համար։ Հավանաբար նորաթուխ նախարարի կինը վախենում է հանրային պարսավանքից, դրա համար էլ հանրության լայն զանգվածներին չի թույլատրում կարդալ իր գրառումները»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>