Երկրորդ նախագահին կյանքիս մեջ մի անգամ եմ հանդիպել` 2001 թվականին ընդամենը 5 րոպեով․ Բագրատ սրբազան. Տեսանյութ
Դիտել նաև
Վաղը կկայանա Արշակ սրբազանի գործով դատական առաջին նիստը. փաստաբան
Միքայել Սրբազանի տնային կալանք խափանման միջոցը վերացնելու միջնորդություն ներկայացվեց
Միքայել Սրբազանը գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին
Արշակ Սրբազանի կալանքը 2 ամսով երկարացվեց
Արշակ սրբազանի կալանքի միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը
Բագրատ սրբազանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ երկրորդ նախագահի հետ իր հանդիպումների մասին ասեկոսեներին․ «Մարդիկ ստեղծեցին այդ միֆը։
Ես Ռոբերտ Քոչարյանին՝ երկրորդ նախագահին, կյաքումս մի անգամ եմ հանդիպել, 2001 թվականին, Սևանի թերակղզում, երբ վեհափառի հետ այցելել էին Վազգենյան դպրոց։ Հանդիպել եմ ընդամենը 5 րոպե»։
Հարցին, թե այս օրերին հանդիպում չե՞ք ունեցել, պատասխանեց․ «Եթե ես որևէ մեկի հետ հանդիպեմ, թաքցնելու բան չունեմ»։ Լրագրողների դիտարկմանը, թե իշխող քաղաքական ուժն ասում է, որ հանդիպել են, պատասխանեց․ «Երեկ չտեսա՞ք, ես գնացել էի ոտքերս վիրակապելու, ասում են` գնացել եմ Ռոբերտ Քոչարյանին հանդիպելու։ Էս մարդիկ ստախոս են, ի՞նչ ասեմ, ամեն ինչ սուտ է էս մարդկանց մոտ, իրենք էլ են սուտ»։
Մանրամասն՝ տեսանյութում։

