ՆԳՆ-ն ասում է, թե հրապարակ մտած բեռնատարի վարորդն անսթափ է եղել ու չի ենթարկվել ոստիկանների պահանջներին. վարորդին ձերբակալել են
Հանրապետության հրապարակում անցկացվող հանրահավաքի մասնակիցների մեջ մտած բեռնատարի վարորդը եղել է ոչ սթափ, միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունից։
«Մի քաղաքացի իր բեռնատարով, չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջին, մուտք է գործել Հանրապետության հրապարակ։ Ոստիկանները ձերբակալել են վարորդին և խուլիգանություն կատարելու կասկածանքով տեղափոխել ոստիկանության կենտրոնական բաժին»,–նշեցին ոստիկանությունից։
Նախնական տվյալներով` վարորդը եղել է ոչ սթափ, ասել է` եկել էր հրապարակ, որ մասնակցի հանրահավաքին։
Քննչական կոմիտեն նախաձեռնել է քրեական վարույթ խուլիգանության հատկանիշներով։