Հայաստանի Բիլիարդային Սպորտի Ֆեդերացիան իր անվերապահ աջակցությունն է հայտում հայրենիքի սահմանների անվտանգության, ճշմարտության և արժանապատվության համար մղվող պայքարին
Հայաստանի Բիլիարդային Սպորտի Ֆեդերացիան իր անվերապահ աջակցությունն է հայտում «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժմանը և Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանին՝ հայրենիքի սահմանների անվտանգության, ճշմարտության և արժանապատվության համար մղվող պայքարում։
ՀՀ ներկայիս կառավարիչը, մտածելով միայն իր իշխանությունը պահելու մասին, երկիրը տանում է միակողմանի զիջումների ճանապարհով, ինչն էլ միայն ավելի է գրգռում է թշնամու ախորժակը։
Իրավիճակի նման ընթացքը լուրջ վտանգ է ներկայացնում մեր պետականության համար։ Այդ իսկ պատճառով կոչ ենք անում միանալ Բագրատ Սրբազանի կողմից առաջնորդվող ազգային միասնության պայքարին և վերջ դնել ստի, պառակտվածության և պարտությունների այս շղթային։
Այս մասին հայտարարությունը զետեղված է ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջում: