ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ-ի գործունեության ֆինանսավորմանը. ՀՀ ԱԳՆ
Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը: Այս մասին գրում են լրատվամիջոցները՝ հղում անելով ՀՀ ԱԳՆ-ին։
«ՀՀ-ն ձեռնպահ կմնա «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության 2024թ. բյուջեի մասին» ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի՝ 2023թ. նոյեմբերի 23-ի որոշմանը միանալուց։ Հայաստանը չի մասնակցի նաև դրանով նախատեսված՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը, միաժամանակ՝ չառարկելով տվյալ որոշման՝ սահմանափակ ձևաչափով ընդունմանը»,– ասացին ԱԳՆ–ից: