Փաշինյանը գնաց... իր չսիրելի Մոսկվա
Փաշինյանի աշխատակազմը հիշել է, որ ՔՊ-ի գրասենյակի մասնաճյուղը չի ու հաղորդագրություն է տարածել առ այն, որ իրենց շեֆն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։
Ըստ հաղորդագրության՝ Մոսկվայում Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը: Նախատեսվում է նաև Փաշինյանի և Պուտինի հանդիպումը: Փաշինյանը իր հեռացումը պահանջողներին, իր ենթակաների միջոցով, անվանում է՝ «Կրեմլի ագենտ», երևի ՌԴ նախագահից «ագենտների» ցանկն է ուզելու:
Հիշեցնենք, որ Էրդողանի երդմնակալության արարողությանը վազեվազ գնացած Փաշինյանը նախօրեին ցուցադրաբար չմեկնեց Մոսկվա: Չնայած, Պուտինն էլ հազիվ թե ցանկանար, որ իր երդմնակալությանը նման մեկը ներկա գտնվեր:
Ի դեպ, Փաշինյանը Հաղթանակի զորահանդեսին էլ, ըստ նախապես տարածված տեղեկությունների, ներկա չի լինելու: Եվ էլի՝ պարտության, աղետի ու կորուստների խորհրդանիշն ի՞նչ անի Հաղթանակի զորահանդեսում: