Փաստորեն ՔՊ-ն խնդիրների առաջ է հայտնվում, պետք է կողմնորոշվեն Թուրքիայի և Ադրբեջանի միջև «Հրապարակ»․ Ահաբեկչությունից 27 տարի անց ԱԺ-ն քննարկում էր Մեղրիով միջանցք տալու հարցը Երևան քաղաքի կոյուղատարերը գտնվում են անմխիթար ու խցանված վիճակում․ Ստեփանյան
Պապիկյանի ղեկավարած բանակում նորից զոհ, իսկ Փաշինյանը... ցուցադրաբար խաշ էր կլանում Աթոռներ, բռnւնցքներ ու «բnքսի ռինգ»․ ինչպես է միջազգային մամուլն անդրադարձել ԱԺ-ում տեղի ունեցած ծeծկռտուքին Փաշինյանի լեհական կրկնօրինակը. Լեհաստանում պետական հեղաշրջում է տեղի ունենում. այս մասին պնդում է Լեհաստանի արդարադատության նախկին նախարարը Ալիևն ասում է. «Ի՞նչն էր քեզ խանգարում՝ ձայներդ մի քանի տոկոս ավելի գրեիր». Ստեփան Դանիելյան ՔՊ-ի վիճակը լուրջ է. Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է Մոսկվա Դեմ ենք քվեարկելու «ալիևյան սահմանադրությանը». Աննա Գրիգորյան Կաթողիկոսի և եպիսկոպոսների վերաբերյալ քրգործով նիստը հետաձգվել է Բռնցք-ԱԺ-ի ընթացիկ նիստը Հայաստանի տարածքով Վրաստան փորձել են ապօրինի ներմուծել մոտ 225 հազար դոլարի 1,7 կգ ոսկու ձուլակտոր Փաշինյանը նախօրեին Ալիևին հանձնեց միջանցք, բայց հասարակությունն այդ մասին չի խոսելու. Բենիամին Մաթևոսյան Պատերազմ Արցախում
Պապիկյանի ղեկավարած բանակում նորից զոհ, իսկ Փաշինյանը... ցուցադրաբար խաշ էր կլանում 6.6 մլն դրամ՝ Էրիկին, 4.4 մլն դրամ՝ Իվետա Մուկուչյանին. Էջմիածնի տոնակատարության հաշիվը դեռ փակված չէ. «Հետք» Ջերմուկ-Վայք ճանապարհին վնասվել է գազատարը. Ճանապարհը փակ է Աթոռներ, բռnւնցքներ ու «բnքսի ռինգ»․ ինչպես է միջազգային մամուլն անդրադարձել ԱԺ-ում տեղի ունեցած ծeծկռտուքին Փաստորեն ՔՊ-ն խնդիրների առաջ է հայտնվում, պետք է կողմնորոշվեն Թուրքիայի և Ադրբեջանի միջև Լեհաստանն ուզում է Հայաստանից խլել ժողովրդավարության «բասծյոնի» տիտղոսը․ Երվանդ Վարոսյան «Հրապարակ»․ Ահաբեկչությունից 27 տարի անց ԱԺ-ն քննարկում էր Մեղրիով միջանցք տալու հարցը Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել․ «Հրապարակ» Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Վազգեն Սարգսյանը լիաթոք կյանքով ապրող մարդ էր, կոտրվող ու հուսահատվող տեսակ չէր, պատրաստ էր անձնազnhության. Սերժ Սարգսյան Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Փաշինյանի լեհական կրկնօրինակը. Լեհաստանում պետական հեղաշրջում է տեղի ունենում. այս մասին պնդում է Լեհաստանի արդարադատության նախկին նախարարը Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սատկել են Իշխանական խմբակի զինանոցում մնացել են կրկեսային գազանամարտերը. «Ժառանգություն» ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին հերթագրելու դիմաց տղամարդը 25-50 հազար դրամ է պահանջել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների թիվը հասնում է 3 հազարի․ ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դшնակահարել է 33-ամյա տղամարդուն․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Երևան քաղաքի կոյուղատարերը գտնվում են անմխիթար ու խցանված վիճակում․ Ստեփանյան Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ Ալիևն ասում է. «Ի՞նչն էր քեզ խանգարում՝ ձայներդ մի քանի տոկոս ավելի գրեիր». Ստեփան Դանիելյան ՔՊ-ի վիճակը լուրջ է. Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է Մոսկվա Հակահայ ու մարդատյաց Հաջիևի կանաչ «կտերը»՝ քպ ընտրողների համար Դեմ ենք քվեարկելու «ալիևյան սահմանադրությանը». Աննա Գրիգորյան Ինձ համար մեծ պատասխանատվություն է ընդդիմադիր երկու խմբակցությունների կողմից այս պատասխանատու պաշտոնում առաջադրվելը. Արծվիկ Մինասյան Դատախազությունը ՀԿԵ-ի վերաբերյալ դիմումը վարույթ է ընդունել թերեևս Փաշինյանի հետ համաձայնեցնելով. Հակոբ Բադալյան Ֆինլանդիայի և Նորվեգիայի ղեկավարները Պուտինին հայտնել են, որ Զելենսկին պատրաստ է քննարկել տարածքների հարցն անձնական հանդիպման ժամանակ «Իր օրակարգի համար կամ պետք է ժողովրդին փոխի, կամ՝ ընդդիմությանը». Վլադիմիր Մարտիրոսյան Նիկոլ Փաշինյանի դաժան փոխակերպումները օրեցօր նոր հակառեկորդներ է սահմանում․ Նարինե Մկրտչյան Վազելու ես Մոսկվա՝ ասես՝ սխալվել եմ, ղալաթ եմ արել, ընկել եմ ուրիշների խելքի՞ն. էս ծեծկռտուքը սարքեցիր՝ փակե՞ս TRIPP-ի վտանգը. դու էլ որոշող չե՛ս. Արտակ Զաքարյան ԱՄՆ-ի և Իրանի հակամարտությունը չի վերածվի անվերջ պատերազմի․ Վենս

Արշակ սրբազանին փորձում են լռեցնել. նրան կրկին կանչել են ԱԱԾ

Իշխանությունները սկսել են հետապնդումները Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցների և նրանց աջակիցների նկատմամբ: Երեկ էլ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի թիրախում հոգևորականներն էին, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին և Վեհափառ Հայրապետը:

168.am-ի տեղեկություններով` օրեր առաջ Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ) է կանչվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը:

Ըստ մեր աղբյուրների`իշխանությունների կողմից հետապնդումների պատճառը Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի ակտիվությունն է, նրա կոշտ դիրքորոշումներով, քննադատական ելույթները, հարցազրույցները, և հատկապես ապրիլի 23-ին` Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված ջահերով երթի ժամանակ Ծիծեռնակաբերդում նրա ունեցած ելույթը։

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին առաջին անգամը չէ, որ Արշակ սրբազանին կանչում են ԱԱԾ` փորձելով լռեցնել նրան: 2020թ. նոյեմբերին ևս նա հրավիրվել էր ԱԱԾ, ըստ մամուլի հրապարակումների` Նիկոլ Փաշինյանի անմիջական ցուցումով` իշխանությունների դեմ ուղղված իր քննադատությունների պատճառով:

Փորձ էր արվել սպառնալիքի միջոցով Արշակ Սրբազանին լռեցնել: Այն ժամանակ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը հաստատել էր Սրբազան հորն ԱԱԾ հրավիրելու տեղեկությունը՝ այլ մանրամասներ չհայտնելով:

2020թ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին ԱԱԾ հրավիրվելու պատճառը, ըստ ԶԼՄ-ների, նրա հետևյալ խոսքն էր. «Նիկոլ Փաշինյանը ձախողել է երկրի ղեկավարումը և պետք է հեռանա ժողովրդի և իրավապահների միջև բախումներից և, որ ամենից վտանգավորն է, արյունահեղությունից խուսափելու համար: Ժամանակն է անձնական անվտանգությունը զոհել պետության ապագայի համար»:

Ապրիլի 23-ին, ջահերով երթի օրը, Ծիծեռնակաբերդում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը հուժկու ելույթ էր ունեցել, որով հստակ քաղաքական գնահատական էր հնչեցրել Հայաստանի իշխանությունների դավաճանական գործողությունների, թշնամու օրակարգերը սպասարկելու, երկրում տիրող իրավիճակի, Արցախի կորստի, Տավուշում կատարվող գործընթացների մասին։ Նաներկայացրել էր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դիրքորոշումը և նզովք հնչեցրել.

«Ով փորձում է ջնջել կամ կասկածի տակ առնել Հայոց Ցեղասպանության իսկությունը, նզովյալ պիտի լինի սերնդեսերունդ,

ով փորձում է ջնջել պատմական մեր հիշողությունը, անիծյալ պիտի լինի նրա ու նրա ընտանիքի անունն ու հիշատակը հավիտենապես,

ով պայքարում է եկեղեցու դեմ, հավիտենական դատապարտության ու ամոթի խարանով պիտի հիշվի պատմության մեջ,

ով խարխլում է հայոց ընտանիքի հիմքերը, զրկված պիտի մնա ընտանեկան հարկից ու ընտանեկան ջերմությունից,

ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման»,-ասվում էր Սրբազանի ելույթում։

Մենք կփորձենք կապ հաստատել և մանրամասներ ստանալ ԱԱԾ լրատվական ծառայությունից, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգից:




Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>