Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան Ավետիք Չալաբյանն ունի որոշակի առողջական խնդիրներ, այս պահին նորմալ է վիճակը. Անահիտ Ադամյան Ցնծացե՛ք, ՔՊ-ականնե՛ր. Ադրբեջանցի մասնագետները վերլուծություն են անցկացրել Հայաստանում և որոշել են այն վայրերը, որտեղ կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծի հենարաններ. Իլհամ Ալիև
13
Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Փաստացի Ալի՞ևն է ղեկավարում «Հայաստան» համակենտրոնացման ճամբարը, Փաշինյան էլ պարե՞տն է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին Հանրային հեռուստաընկերությունը հանրությանը պետք է ներկայացնի նաև Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի պաշտպանական թիմերի դիրքորոշումը Քննչական կոմիտեի ներկայացուցիչը ցինիկաբար ստում է և զբաղված է իր «շեֆի» զրպարտության քստմնելի քարոզով Տեսարաններ՝ առանց հացի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի անդրադարձը՝ փաշինյանական ռեժիմի բանտից Պատերազմ Արցախում
«Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Բաքուն շարունակվում է հատուկ նշանակության ստորաբաժանումների ձևավորումն ու հզորացումը․ Վիտալի Մանգասարյան Մենք չենք ընդունի «ալիևյան սահմանադրությունը». «Ուժեղ Հայաստան» Ցավալի է այն, ինչ տեսա․ դրանք տույաների դիակներ են, դեն նետեք… Քրիստինա Վարդանյան Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Կիևյան կամրջի երթևեկությունը օգոստոսի 14-ից կվերականգնվի Ինչպես Փաշինյանի կառավարությունը քանդեց նաև Հայաստանի բուհական համակարգը. Աշոտյան Հանgավnր կազմակերպությունը պետությանը պատճառել է 1 մլրդ դրամի վնաս, բայց ոչ մեկը բանտում չի, երևի իշխանամետ են, դրա համար Uարuափելի վիճակ է. Ժաննա Ալեքսանյանը՝ Հայաստանում մարդու իրավունքների մասին Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան Նույնիսկ ՔՊ-ականները 1 % կասկած չունեն, որ Սամվել Կարապետյանն ապօրինի է կալանավորվել. Վարդևանյան Հայաստանում այսօր քաղաքականությամբ զբաղվելը դարձել է հանցագործություն. Աննա Կոստանյան Այն, ինչ այսօր կատարվում է Հայ առաքելական եկեղեցու դեմ, խայտառակություն է. Ռոբերտ Ամստերդամ Ավետիք Չալաբյանն ունի որոշակի առողջական խնդիրներ, այս պահին նորմալ է վիճակը. Անահիտ Ադամյան Նիկոլական Արման Եղոյանը չբացառեց Ադրբեջանից գազի ներկրումը Հայաստան Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Այդ ո՞ր բացառիկ ձեռքբերումների համար են 35 մլն դոլար բաժանում պաշտոնյաներին «Հրապարակ»․ 500 հազար խոպանչիների վերադարձի սարսափը պատել է իշխող թիմին «Հրապարակ»․ Մոսկվան սկսեց կոշտ սանկցիաները հայ միգրանտների նկատմամբ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի գաղտնի մնացած մանրամասները․ վարչապետի աշխատակազմը չմանրամասնեց․ «Ժողովուրդ» «Հրապարակ». ՔՊ տիկնայք «ֆլիրտ» անելու շաբաթ են հայտարարել ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց պատասխան խաղում, բայց պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի մրցաշարում Ինչո՞ւ է Ալիևը Նախիջևանում հիշել 12-13-րդ դդ. իբր «ադրբեջանցի» ճարտարապետ Աջամի իբն Աբուբաքր Նախճավանիին

Նիկոլ Փաշինյանը՝ պատերազմի լեգիտիմ հիմք. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. «Պատկերացրեք մի էսպիսի վիճակ․ անտառում, վայրի կենդանիների հարևանությամբ, բազմաթիվ տներ են, ընտանիքներ են ապրում։ Բոլոր ընտանիքները ամեն մեկն իր անվտանգության ձևն ունի վայրի կենդանիներից պաշտպանվելու համար։ Վայրի կենդանիները, որոնք գիշատիչ են, փորձում են վնաս տալ այդ ընտանիքներին, ուտել մարդկանց, բայց որը անվտանգությունն ապահովել է, չեն կարողանում։ Էդ ընտանիքներից մեկի հերը, որն ունի 12 երեխա, չիմանալով ոնց պաշտպանի ընտանիքը, կրակել էլ չգիտի, իր համար անիմաստ զենքերը վայր է դնում, որոշում է, որ կարող է պայմանավորվել՝ վայրի գազանի հետ հաշտ ապրել։ Գազանը տեսնելով, որ անզեն է, հարձակվում է ընտանիքի վրա, երեխաներից մեկին վիրավորում, ու ընտանիքը փրկելու պատրվակով հայրը էդ վիրավոր երեխային տալիս է գազաններին։ Տան անդամներին ասում է եկեք տանք մեծ եղբորը, որ կշտանա՝ մեզ ձեռք չի տա։ Մեծ որդուն տալուց հետո հերը ասում է՝ մենք պետք է ընկերություն անենք վայրի գազանների հետ, զենքերը մեզ խանգարում են ընկերություն անելուն, քանի կա զենք, ուրեմն կա թշնամություն ու նմանատիպ տեքստեր է ասում։ Հարց չկա, ասում են գազանները, ընկերություն անենք, բայց պետք է էն մի տղուդ էլ տաս, էլի սովածացել ենք, գազան ենք, թե չէ՝ կհարձակվենք սաղիդ վրա, կոչնչացնենք բոլորիդ, ու հերը էլի տալիս է, հիմա էլ մյուս տղուն։ Հետո գազանն ասում է՝ ուզո՞ւմ չէ՞, հլը ընկերություն անենք, խնդիր չէ, բայց ուզում եմ, իմ մյուս գազան ընկերներին էլ բերեմ քո տան մոտ, օրինակ կարան քո բակում ապրեն, ինչ է եղել որ, ընկերանում ենք, չէ՞։ Ասում է, բեր անեմ, որ չհարձակվեմ ընտանիքիդ վրա։

Հետաքրքիր ֆիլմ կարող է լինել, ասե՞ք։ Հայաստանի վարչապետը ասաց ժողովուրդ, հարազատներ, ընտանիք, պետք է Արցախը հանձնեմ, որ Հայաստանի վրա չհարձակվեն, պատերազմ չլինի ու հանձնեց։ Հիմա ասում է՝ Տավուշից հանձնում եմ ու էլի նույն պատճառով՝ որ պատերազմ չլինի։ Պոչից էլ ասում է, չէ՞, որ դե էդ սաղ հո մերը չէր, նրանցն էր, մերից բան չեմ տալիս։ Հոպ, ասում ենք, դու նույն էդ սպառնալիքով քո ընտանիքի մի անդամին արդեն հանձնել ես։ Դու պատերազմ չլինելու պատրվակով տվել ես Շուռնուխ ու Սև լիճ, դու պատերազմ չլինելու պատրվակով տվել ես Գորիս-Կապան մայրուղի, դու պատերազմ չլինելու պատրվակով Ջերմուկի դիրքեր, սարեր ես հանձնել, Վարդենիսից ես հանձնել ու հիմա ասում ես Տավուշից էլ եմ հանձնում, որ լեգիտիմ հիմք չլինի պատերազմի։ Հետն էլ ասում է, հո գյուղը չեմ տալիս, ինչ-որ դիրքեր են, իբր անվտանգության համար սարքած բլինդաժներ և այլ։ Չնայած, որ մի քանի օր առաջ ասում էր՝ կարող ա սաղ հանձնեմ, բայց լինի պատերազմ, հիմա ասում է՝ որ հանձնեմ, լեգիտիմ հիմքը վերանում է պատերազմի, բայց կարող են հարձակվել, մենք էլ ասենք՝ աշխարհ, տես, հարձակվում են։ Աշխարհը տեսավ, հետո՞։ Ասում է, դե երաշխիք չկա դրան, բայց դե գոնե խոսալու տեղ կունենանք։ Այսինքն, ընդամենը որ դու մուննաթ գալու առիթ ունենաս, տան էրեխեքին հերթով տալիս ես գազանին ուտելու՞։

Մենք ասում ենք՝ քանի դու ես, դու տալու ես էդ լեգիտիմ հիմքը․ դու ինքդ՝ Նիկոլ Վովայի Փաշինյանը, Ադրբեջանի համար պատերազմի լեգիտիմ հիմքն ես։ Դու ինքդ ես Արցախը հայտարարել Ադրբեջանի մաս՝ տալով լեգիտիմ հիմք այն գրավելու, դու ես ասել որ ոչինչ չես անելու Արցախին օգնելու համար, տվել ես լեգիտիմ հիմք, որ Ադրբեջանը հարձակվի, իսկ ռուսները ոչինչ չանեն, Հայաստանի որևէ տարածք մենակ քեզ համար հասկանալի թղթով համարում ես Ադրբեջանի տարածք ու դարձնում հիմք դա հանձնելու։ Երբ որ դու հայտարարում էիր՝ սկսել եմ բանակցել իմ սեփական կետից, դա լեգիտիմ հիմք էր նախորդ բոլոր բանակցային դիրքերից իջնելու, զրոյացնելու և տալու պատերազմով լուծելու հիմք։ Չէ՞ որ, դու միայնակ որոշեցիր մի կողմ դնել մեր, Ադրբեջանի, եռանախագահող միջնորդ երկրների՝ ԱՄՆ, Ֆրանսիա և Ռուսաստանի տասնյակ տարիների աշխատանքը, հանուն խաղաղ կարգավորման․ մի կողմ դնել և ստեղծեցիր պատերազմի հիմնավորագույն հիմք՝ այդ գերտերությունների մոտ էլ ստեղծելով տպավորություն, որ իրենք էլ պետք չեն, դու սաղ գիտես։ Նրանք էլ, դե՝ գիտե՞ս, գիտես, ինքդ լուծիր։ Ոչինչ էլ չլուծեցիր, նա գնաց իր մեծ ախպոր գիրկն ընկավ, ասաց՝ ֆսյո՛, էլ էն մեծերը թեմայի մեջ չեն, արի կպի, զինվեմ, լուծենք, պրծնենք։ Դու, այդ ամենը տեսնելով, իսկ դա հրապարակավ էր, զենքի տեղը սկսեցիր կլուբնիկ առնել ու անպիտան զենք։ Ու գնաց։ Հրաժարվում էիր ռազմավարական գործընկերոջ ու դաշինքի հետ զորավարժություններից՝ ցույց տալով թե թքած ունես՝ պատերազմի հիմք էիր տալիս։ Հուլիսյան, վստահ եմ՝ նրանց փորձնական մարտերը, դու սարքում էիր հայրենական պատերազմի հաղթանակ, լեգիտիմ հիմք էիր տալիս։ Երբ գոռում էիր Արցախը Հայաստան է և վերջ, լեգիտիմ հիմք էիր տալիս՝ աշխարհին շիվարացնելով ու Ադրբեջանի լեզուն կիլոմետրով երկարացնելով, թե տեսա՞ք, որ ինքնորոշման համար չէր էս սաղ, օկուպանտ են, էսքան ժամանակ ձեզ ֆռռացնում էին, հարիֆացնում, էս հայերը, բա որ ասում էինք։

Դու տեղով, քո կերպարով, քո դեմքով, տեսքով, բառապաշարով, լեգիտիմ հիմք ես Ադրբեջանի համար՝ անդադար պատերազմելու, եթե խելոք խելոք չես տալիս։ Դու բերել ես գործընթացը հասցրել ես Արևմտյան Ադրբեջան տերմինին, դու էսօր էլ տալիս ես վաղվա պատերազմի հիմքը։ Վաղը ասելու ես ժողովուրդ, պետք է ադրբեջանցիները գան ապրեն Հայաստանում, ով դեմ հանդես գա, ասելու ես էդ ուզում ես պատերա՞զմ լինի, այ ռսի ստրուկ։

Ասում է՝ եթե կասեցնեմ սահմանազատումը, պատերազմ է լինելու։ Բնականաբար, եթե խոստացել ես տալ, փոշմանես, պատերազմ կարող է լինել, որովհետև խոստացել ես։ Նիկոլն ասում է՝ 44-օրյա պատերազմն անխուսափելի էր։ Ալիևն ասում է՝ 2018-ին Նիկոլը խոստացել էր հանձնել։ Խոստացել է տալ, չի տվել, բայց հետն էլ չես պատրաստվել, չես զինվել, եղել է պատերազմ, այո, քո գլխավորությամբ, պատերազմն էլ, պարտությունն էլ, անխուսափելի էր։ Բա չխոստանայիր։ Հիմա էլ Տավուշ է խոստացել։ Դու սահմանը գծում ես ադրբեջանական պահանջով, ինքներդ եք հաստատում։ Նշանակում է, որ քո դիվանագիտությունը, բանակցություները ձախողված են, թուրքի օգտին են։

ՔՊ-ականներն ասում են՝ եթե Բագրատ սրբազանի շարժումը հաղթի, կլինի պատերազմ։ Երեկ ասացի, որ հնարավոր է պատերազմ սադրեն՝ մեղքը գցելու սրբազանի շարժման վրա։ Բայց հլը մի հատ հետ գնացեք վերջին 4 տարին, 4 տարում երեք պատերազմ է եղել ու թշնամու՝ մի քանի առաջխաղացում առանց կրակոցի։ Կարո՞ղ եք ասել, թե որ մեկն է եղել ընդդիմության, էլ չասեմ՝ եկեղեցու մեղքով։ 3 պատերազմ ես բերել, մեկի ժամանակ 5 հազար զոհ, մյուս երկուսի ժամանակ 200-ից ավելի զոհ, ո՞ր մեկն է եղել ընդդիմության պատճառով։ Ոչ մեկը։ Սաղ դու ես բերել։ Էս պահին թշնամու հազարավոր զինվորներ մեզանից օկուպացրած տարածքում են, ո՞ւմ պատճառով է, վեհափառի՞, սրբազանների՞։ Այ որ իշխանափոխություն լինի, հետո պատերազմ լինի, դա արդեն ձեր՝ քո ու Ալիևի  պայմանավորվածությունն է լինելու, վստահ եմ՝ բոլորը առաջին իսկ վայրկյանին դա են մտածելու։ Որովհետև շատ ակնհայտ է լինելու։

Նիկոլն էսօր տալիս էր ասուլիս՝ Արագածի ֆոնին․ 6 տարի առաջ Արարատ էիր գովերգում, էս մի տարի է՝ ասում ես մոռանանք դա, Արագածն է մերը։ Մի տարի էլ մնաս Արագածն էլ ես ասելու մոռանանք, կենտրոնանանք Աժդահակ լեռան վրա, հետո՝ Հատիս լեռան վրա, հետո հասնես մանր բլուրներին։ Հանձնում ես։

Դու ոչ միայն հանձնումների մասին բան չես խոսել, այլ խոսել ես, խոստացել ես հետ բերելու մասին, էսօր եկել ասում ես հանձնում եմ, որ․․․ Դու պատասխան չունես, դու ունես արդարացում, իսկ արդարացումները պետք է ժողովրդին չասես, պետք է ասես դատավորին ու դատախազին՝ ի պաշտպանություն քեզ դատաքննության ժամանակ։ Ժողովրդին արդարացում պետք չէ, պատասխան է պետք։ Հանուն հայրենիքի այս շարժման իմաստը ո՞րն է՝ պատասխան պահանջելը։ Ասում են դու 2021 թվականին խոսել ես միայն խաղաղությունից, քո նախընտրական ծրագրում ո՛չ Կիրանց կա, ո՛չ Ոսկեպար կա, ո՛չ սահմանասյուն կա, ո՛չ Ղարաբաղի հանձնում կա, դու ընտրվել ես միայն խաղաղություն բառն օգտագործելով, բայց հիմա ոչ մի անգամ խաղաղությունից չես խոսում, այլ ասում ես՝ որ պատերազմ չլինի, հանձնում եմ։ Քեզ չեն ասում սահմանազատումը կանգնեցրու, ասում են գնա, դու ի շահ մեր երկրի ու մեզ չես կարողանում, գուցե չես էլ ուզում։

Դու խաբել ես բոլորին, ոչ թե մեկ կամ երկու կամ հազար հոգու։ Դու խաբել ես բոլորին՝ անհատապես ու բոլոր թեմաներով։

Կարճ ասած՝ երդմնակալության արարողության ժամանակ ՌԴ նախագահը ելույթ ունեցավ, որից ամենակարևոր դրվագը ինձ համար հետևյալ նախադասությունն էր՝ Ռուսաստանի ճակատագիրը մենք ենք որոշում՝ ռուսները։ Հարց՝ իսկ ո՞վ է որոշում Հայաստանի ճակատագիրը, ըստ Փաշինյանի՝  մե՞նք։ Չէ, Հայաստանի ճակատագիրը որոշում է Ալիևը, որոշում է Էրդողանը, որոշում է Պուտինը, որոշում է Բայդենը, որոշում է Մակրոնը, որոշում է Շոլցը, որոշում է Սորոսը, Նիկոլը որ բան չի որոշում, դա պարզ է։ Նիկոլին ընդամենը փոխանցում են ինչ են որոշել ու նա կատարում է և արդարացնում։ Նա ի վիճակի չէ կասեցնելու էդ որոշումները։

Արցախի ճակատագիրը ովքե՞ր որոշեցին, արցախցինե՞րը։ Բնականաբար՝ ոչ։

Քանի Նիկոլն է, Հայաստանի ճակատագիրը հայերը չեն որոշելու»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>