Անտարբերությունը նոր հանցագործություն կծնի․ սա պայքար է հայի արժանապատվության և հանուն Հայաստանի Հանրապետության․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)
Անտարբերությունը նոր հանցագործություն կծնի,-այս մասին այսօր Արաբկիր վարչական շրջանում «Մայր Հայաստանի» իրազեկման ակցիայի ժամանակ հայտարարել է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանը։
««Մայր Հայաստան» դաշինքը հորդորում է բոլորին լինել ակտիվ բոլոր հաթակներում՝ դեմ արտահայտվելով Տավուշում միակողմանի զիջումներին։ Միասին կարողանալու ենք պայքարը հասցնել այն փուլին, որ Հայաստանը պահենք հայկական։ Տավուշը ՀՀ-ի ամենապաշտպանված սահմագիծն է։ Թշնամու երախում Տավուշը հայտնվելուն պես, սահմանագծին հայտվելու է Լոռին, հետո տալու են Շիրակը, Վայոց ձորը, Գեղարքունիքը, մինչև՝ Երևանն Էրիվան դարձնելը։ Սա պայքար է հայի արժանապատվության և հանուն Հայաստանի Հանրապետության»,-ասել է Սոնա Աղեկյանը։
Տեսանյութի հղումը՝
https://www.facebook.com/watch/live/?ref=watch_permalink&v=404272615817531