Բագրատ Սրբազանն արձագանքել է վարչապետի աշխատակազմի հայտարարությանը
Դիտել նաև
Վերաքննիչ դատարանը Բագրատ սրբազանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքի
Առանց Աստծո Աջի հովանու և երաշխիքի՝ խաղաղություն գոյություն չունի. Բագրատ սրբազան
«Հաղթանակն այլընտրանք չունի»․ Բագրատ Սրբազան
Արշակ Սրբազանի խափանման միջոցը մնաց անփոփոխ. նա կմնա ազատության մեջ
Վաղը կկայանա Արշակ սրբազանի գործով դատական առաջին նիստը. փաստաբան
«Լավ, երանի իրենց, ի՞նչ ասեմ: Ժամանակը ցույց կտա»,- Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանն այսպես պատասխանեց վարչապետի աշխատակազմի՝ իր հայտարարությանն ուղղված արձագանքին:
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն արձագանքելով Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությանը, ըստ որի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից բարձրաստիճան անդամներ ներքին ուղերձներ են հղում՝ ինչպես կարող են միանալ շարժմանը, նշել էր. «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը: Տխուր է արձանագրել այն փաստը, որ սուտն ու կեղծիքը հասել է Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսական աստիճանին»:

