Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը Հայաստանում ընդդիմության քաղաքական հետապնդումների նոր ալիք է. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը
26
Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ Պատերազմ Արցախում
Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը Ո՞ւմ ես խաբում, Փաշինյան Հայաստանում ընդդիմության քաղաքական հետապնդումների նոր ալիք է. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադար է համաձայնեցվել. «ՌԻԱ Նովոստի» Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը․ 7 զինվորների վրաերթի դեպքով ի՞նչ է պարզվել․ ArmLur.am Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը Լևոն Քոչարյանը պատասխանում է լրագրողների հարցերին Ռուսաստանի իշխանությունները նշել են, թե ինչու է Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը մեկնել ՌԴ Հայաստանը չի խորհրդակցում ԵԱՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցում. ՌԴ ԱԳՆ «Հրապարակ». Վաղեմության ժամկետներն անցած գործերի մասին է խոսքը «Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել «Հրապարակ»․ Եհովականները վարձակալել են համալիրը Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Իշխանության ջանքերն ավելի շատ ուղղվում են տարատեսակ խորամանկությունների, մանիպուլյացիաների ուղղելուն, քան բուն խնդրով զբաղվելուն. Տիգրան Աբրահամյան «Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, 2 ամսով կալանավորվել է Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News Քաղաքական հաշվեհարդարի հետ գործ ունենք. «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները դատարանի բակում են Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը «Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամները ենթակա են արդարացման՝ արարքի քրեական հակաիրավականությունը կամ վերագրվող փաստական հանգամանքներն ապացուցված չլինելու հիմքով» Բռնաճնշումների նոր ալիք Երկու շաբաթ առաջ նախագահ Քոչարյանը սրտի վիրահատություն է տարել. Աննա Գրիգորյան Գագիկ Ծառուկյանի անունից երկու գանգատներն էլ ՄԻԵԴ-ը ստացել է ArmLur.am՝ պայմանագրային զինծառայողի գտել են կախված վիճակում

Սրբազանին սիրում են բոլորը, բացի... քպ-ականներից. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. «2020 թվականի դեկտեմբերին Նիկոլ Փաշինյանն այցելել էր Սյունիք: Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու քահանա Տեր Պարգեւ Զեյնալյանը հրաժարվել էր սեղմել Փաշինյանի ձեռքը, ինչը մեծ աղմուկի տեղիք տվեց: Դա պատերազմից հետո հակաիշխանական պայքարի սկիզբն էր: Երեկ հոգեւոր հորը հարցրինք՝ ի՞նչ կմաղթի Բագրատ սրբազանին, ով այս պահին երթով գալիս է Երեւան` առաջնորդելով Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարի այս ալիքը։
«Չեմ կարծում, որ Բագրատ սրբազանն այս պահին չի զգում ու չի գիտակցում, որ բոլորիս զորակցությունն ունի, եւ իր համար աղոթում ենք: Առաջ Աստված, թող տիրոջ կամքով բարին կատարվի»,- ասաց Տեր Պարգեւը։

Նրան հիշեցրինք, որ ինքն առաջին հոգեւորականներից էր, որ չվախեցավ ու Նիկոլ Փաշինյանին դեմ դուրս եկավ՝ հրապարակավ հրաժարվելով սեղմել նրա ձեռքը եկեղեցում։ Այդ քայլի համար նրան ոմանք քննադատեցին, ոմանք դրվատանքի խոսքեր ասացին, այսօր, սակայն, ողջ եկեղեցին է պահանջում Փաշինյանի հրաժարականը։ Ինքն այն ժամանակ արդեն գիտե՞ր, թե ինչ փորձանքներ է Նիկոլ Փաշինյանը բերելու հայ ժողովրդի գլխին։
«Ես այդ դեպքերի մասին այդ օրերին մի քանի հարցազրույց տվել եմ, ամբողջը մանրամասնությամբ ասել եմ այդ առիթով, ոչ մի բան չի փոխվել»,- պատասխանեց Տեր Պարգեւը՝ հավելելով, որ նոր փորձանքների մասին Նիկոլ Փաշինյանն այն ժամանակ էր ասում։ Տեր Պարգեւին հարցրինք նաեւ, թե ի՞նչ է կարծում՝ այս շարժումն ի՞նչ ընթացք ու ավարտ կունենա։

«Ես դրա համար ասացի՝ Տիրոջ կամքով թող բարին կատարվի, որովհետեւ մեզ իսկապես անհրաժեշտ է»։ Հետաքրքրվեցինք՝ ինքը գալո՞ւ է Երեւան՝ սրբազանին միանալու։

«Այս պահին չգիտեմ, գիտեք՝ մենք էլ անորոշ վիճակում ենք, տեսնենք` ըստ օրվա իրադրության»,- պատասխանեց Տեր Պարգեւը։

Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին հարցրինք՝ ինքը, որպես բարձրաստիճան հոգեւորական, աջակցո՞ւմ է Բագրատ սրբազանին ու նրա ղեկավարած շարժմանը։ Նաթան սրբազանն աներկբա պատասխանեց՝ այո։ Հարցրինք՝ իսկ ե՞րբ է միանալու սրբազանին։ «Մենք միասին ենք, էլ միանալը ո՞րն է»,- պատասխանեց սրբազանը։ Իսկ ֆիզիկապես ե՞րբ է միանալու։ «Այդ մասով ոչինչ ասել չեմ կարող»։

Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանից «Հրապարակը» հետաքրքրվեց, թե ինչ դիրքորոշում ունի Բագրատ սրբազանի սկսած շարժման վերաբերյալ, միանո՞ւմ է շարժմանը։ «Իհարկե, մենք հավատում ենք, մենք միացել ենք՝ այն հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի»,- ասաց Չավուշյանը։

Դիտարկմանը, որ Բագրատ սրբազանն այժմ պայքարում է, որ Տավուշի գյուղերը՝ Կիրանցը, Ոսկեպարը, Բերքաբերն ու մյուս գյուղերն Աղավնոյի ճակատագրին չարժանանան, չհայաթափվեն, եւ հարցին, թե ինքն ինչով կարող է օգնել Բագրատ սրբազանի շարժմանը, Անդրանիկ Չավուշյանը պատասխանեց․ «Մենք մեր ֆիզիկական ներկայությամբ կօգնենք։ ՀՀ քաղաքացի լինելով՝ մենք մեր պարտքն ենք համարում։ Այն ժամանակ մեր կողքը, ցավոք, շատ քիչ մարդ կար, մենք չենք ուզում․․․, ժողովրդի կոչը որ եղավ, ուրեմն մենք պետք է լինենք ոսկեպարցիների, կիրանցեցիների կողքը։ Կոչով չէ, որ պետք է գանք, արյան կանչը պետք է կանչի։ Հայրենիքը վտանգված է, այն ժամանակ պայքարում էինք, որ Աղավնոն չտրվի, հիմա շարունակական բնույթ է կրում, եւ այս զիջողական դիրքը պիտի փոխվի»։

Փորձեցինք հասկանալ նաեւ ՔՊ-ականների դիրքորոշումը։ ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանին «Հրապարակը» հարցրեց՝ ի՞նչ կարծիք ունի Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ղեկավարած շարժման մասին, որն այս պահին բազմամարդ երթով գալիս է Երեւան։ Գագիկ Մելքոնյանը պատասխանեց․ «Ես կարծիք չունեմ, ոչ մի կարծիք չունեմ»։ Իսկ մտահոգություննե՞ր՝ հարցրինք պատգամավորի։ «Չկան»,- կարճ պատասխանեց։ Այսինքն՝ չի՞ վախենում, որ Բագրատ սրբազանը կգա Երեւան, մեծ շարժում կսկսի, իրենց իշխանությունը կտապալվի։ «Չէ»,- էլի հակիրճ գտնվեց Մելքոնյանը։ Որտեղի՞ց իրեն այդ վստահությունը։ «Վստահությունն ինձ հենց ընենց»,- ասաց Մելքոնյանն ու անջատեց հեռախոսը։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>