Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներն իրենց աջակցությունն են հայտնում Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը և միացել են պայքարին։
«Պայքարին մեր միանալը մեկ նշանաբան ունի, որ իմ երեխան ու ձեր երեխան իր հայրենիքում անվտանգ պայմաններում իր օրորոցը դնելու տեղ ունենա, որն մայրն իր երեխայի համար իր մայրենի լեզվով օրորոցային երգի ու չվախենա, որ կարող է յաթաղան ճոճվել»,- ասաց եզդիական համայնքի ներկայացուցիչը։
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը ողջունեց եզդիական համայնքի ներկայացուցիչների քայլը․ «Բոլորիս համար չափազանց կարևոր է ձեր ներկայությունը, որովհետև Հայաստանը ձեր պետությունն է, մեծ վաստակ ունեք բոլոր պատերազմներին՝ ձեր մասնակցությամբ, մեր պետության կայացման գործում՝ որպես ոչ թե փոքրամասնություն, այլ ամբողջություն։ Մեզ համար այդ տերմինը չի գործում»։
Աղբյուր՝ News.am