«Ո՛չ հանձնողական Քաղաքականությանը». Լիբանանում ՀՀ դեսպանատան մոտ նստացույց է տեղի ունեցել
Լիբանանում ՀՀ դեսպանատան դիմաց տեղի է ունեցել «Ո՛չ հանձնողական Քաղաքականությանը» խորագրով նստացույց՝ կազմակերպված ՀՅԴ Լիբանանի երիտասարդական միության Կենտրոնական վարչության, ՀՅԴ Զավարյան ուսանողական միության և ՀՅԴ Լիբանանի պատանեկան միությունների կողմից:
Այս մասին տեղեկանում ենք ՀՅԴ ԼԵՄ ֆեյսբուքյան էջից:
Նշվում է, որ նստացույցը կազմակերպվել է երեկ:
«Միաժամանակ ՀՅԴ ԼԵՄ-ի և ՀՅԴ ԶՈՄ-ի ներկայացուցիչներ հանդիպել են Հայաստանի դեսպան Վահագն Աթաբեկյանի հետ՝ հանձնելու նամակը, որում շեշտվում է Երիտասարդության՝ Հայաստանի իշխանությունների հանձնողական քաղաքականության կտրուկ մերժումը»,- ասվում է հրապարակման մեջ: