Երևանում թալանել են ՀՀ ոստիկանապետի նախկին առաջին տեղակալ Արարատ Մահտեսյանի աղջկան
Դիտել նաև
Արարատ Միրզոյանը չի բացառում, որ հայ-ադրբեջանական համաձայնագիրը ստորագրի նույնիսկ Թուրքիայում
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Ղազախստան
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Արարատ Միրզոյանի ելույթը
Արարատ Միրզոյանը, Տիգրան Ավինյանն ու Վահե Ղազարյանն ԻԱԿ 2024 թվականի սև ցուցակում են
Իրանին չեն արձագանքում, բայց պայմանագիր են կնքում մեկի հետ, որ 6 օրից պաշտոնից ազատվելու է
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 5-ին, անհայտ անձը կամ անձինք Աճառյան փողոցի 30-րդ փակուղու տներից մեկի մոտ կայանված Nissan մակնիշի 78 ՏՏ 888 համարանիշի ավտոմեքենայի բեռնախցիկից հափշտակել են բջջային հեռախոս, բանկային քարտ և դրամապանակ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գողությունը նկատել է մեքենայի տերը՝ Ավան վարչական շրջանի բնակիչ՝ 31-ամյա Մարիամ Արարատի Մահտեսյանը, ով կատարվածի մասին տեղեկացրել է Ոստիկանության Ավանի բաժանմունք։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Մահտեսյանը ՀՀ ոստիկանապետի նախկին առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արարատ Մահտեսյանի աղջիկն է, ով «Արզնի առողջարան»-ի տուրիստական ընկերության տնօրենն է։
Լուսանկարը՝ Photolure-ի:

