Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն անվերապահ աջակցում է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժմանը
Այլընտրանքային նախագծեր խումբն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժմանը․ «Սա ճշմարտության, արդարության և արժանապատվության համահայկական շարժում է: Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը, և հենց այդ պատճառով պահն է որ յուրաքանչյուր հայ միանա պայքարին»,- նշվում է հաղորդագրության մեջ։