Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
22
Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Պատերազմ Արցախում
Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին Փաշինյանը Տիգրանաշենը հանձնելու է ադրբեջանական թուրքերին

Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս, ինչպես հայտնի է, միջադեպ էր տեղի ունեցել քաղաքացի Արթուր Սուքոյանի և որպես լրագրող հանդես եկող Դավիթ Լևոնյանի միջև: Ըստ պաշտոնական վարկածի, Սուքոյանը հարվածել է նշված անձնավորությանը: Միջադեպը տեղի է ունեցել ԱԺ տարածքում: Հարկավ, ինչպես արդեն առիթ ունեցել ենք նշելու այս միջադեպի վերաբերյալ նախորդ անդրադարձում, բռնության դրսևորումն անընդունելի է: Այստեղ քննարկելու բան չկա: Քննարկելու բան չկա նաև այն հարցում, որ հաշվի առնելով այս քաղաքական գործի ենթաշերտը՝ ի սկզբանե կասկածից վեր էր, որ փաշինյանական իշխանություններն ու իրենց հլու կամակատար իրավապահ մարմիններն ամեն գնով գնալու են Արթուր Սուքոյանին կալանավորելու «ճանապարհով», ինչը և եղավ:

Այսօրվա իշխանությունների օրոք քաղաքական գործիք դարձած ու երկակի ստանդարտներ կիրառող իրավապահներից այլ բան սպասելի չէր: Բայց քննարկելու բան կա տեղի ունեցածի հնարավոր պատճառների ու դրան շաղկապվող կարևոր հանգամանքների հետ կապված: Նշյալ լրագրողը մոտ 8 րոպեանոց մենախոսություն է ունեցել, որի ընթացքում, առանց ապացույցներ կամ փաստեր ներկայացնելու, Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների հասցեին արել է արատավորող, վարկաբեկող ու վիրավորական արտահայտություններ:

Մասնավորապես, Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներին մեղադրել է «հայրենավաճառությամբ զբաղվելու» մեջ, հայտարարել է, որ «Կրեմլից միլիոնավոր դոլարներ են ստանում», որպեսզի «Հայաստանը ներքաշեն պատերազմի մեջ», «ԿԳԲ-ի ագենտներ» են և այսպես շարունակ: Դա ասվել է և՛ ընդհանրական առումով, և՛ կոնկրետ անձնավորված: Մասնավորապես, հասկանալի է, ամենից առավել թիրախավորվել է ՔՊ-ի համար ատելի Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ապա նաև՝ Արցախի թեմի պաշտոնաթող առաջնորդ Պարգև Սրբազանը: Տվյալ վարկաբեկիչ մենախոսության հեղինակը նաև պնդել է, որ իր նշած հոգևոր գործիչները Կրեմլից, Ռուսաստանից միլիոնավոր դոլարներ են ստացել, նաև հավելել է՝ «պացույցներ կան, չէ՞, դրա հետ կապված», թեպետ, կրկնենք, այդ տեսանյութի ընթացքում որևէ ապացույց՝ իր խոսքերից բացի, չի ներկայացրել:

Թեպետ, դրան դեռ կվերադառնանք: Ահա, այս տեսանյութը, ի լրումն 17-18 հազար դիտողների, տեսել է նաև Արթուր Սուքոյանը: Ըստ էության, ինչպես ինքն է պարզաբանել հետագայում, տեսանյութում արված արտահայտությունները վիրավորել են տվյալ հայ մարդու, Հայաստանի քաղաքացու, Հայ առաքելական եկեղեցու նվիրյալ անդամի կրոնական, ազգային զգացումները, և նա ԱԺ տարածքում (բակում, որքան հայտնի է), տեսնելով Դավիթ Լևոնյանին, փորձել է նրանից բացատրություն ստանալ: Ասենք, ավելի լավ է՝ հենց Արթուր Սուքոյանի պատմածից մեջբերենք. «Այո, նման միջադեպ տեղի է ունեցել:

...Տվյալ երիտասարդը վերջին ժամանակաշրջանում աչքի է ընկնում իր «առաքելությամբ»՝ եկեղեցին վարկաբեկելու, ինչն ինձ համար անընդունելի է, կարծում եմ, շատերիդ համար՝ նույնպես: Եվ այդ նույն բանը փորձում էի իրեն բացատրել, երբ պատահաբար տեսա նրան ԱԺ բակում, մոտեցա և ասացի, որ երբ թիրախավորում են եկեղեցին և արշավ են սկսում եկեղեցու դեմ, դա ինձ համար, որպես հայ, որպես քրիստոնյա, անընդունելի է: Եվ որպես հայ, ես իմ պարտքն եմ համարում ոչ միայն եկեղեցու կողքին լինել, այլև տվյալ պարագայում՝ եկեղեցու մեջքին կանգնել»: Թե հետո հատկապես ինչն ինչպես է եղել, արդեն քննության պարզելիքն է, եթե, իհարկե, անաչառ ու անկողմնակալ քննություն արվի, ինչին, մենք, բնականաբար, կասկածում ենք (մեղմ ասած):

Բայց, որքան էլ, կրկնենք, հարվածելն անընդունելի է, փորձենք հասկանալ քրիստոնյա հայի վրդովմունքի պատճառը: Ի դեպ, այստեղ հարցը նույնիսկ տվյալ լրագրողը չէ, այլ այն հիմնական պատերազմը, որ սկսել է քպական իշխանությունը Հայ առաքելական եկեղեցու դեմ: Հիմնական թեզերը, որ նետվել են դաշտ, նշեցինք, չկրկնենք: Բայց... Որ ասում ենք՝ եկեղեցի, դա ոչ միայն մեր ժողովրդի պատմության մի ահռելի, անփոխարինելի մասն է, այլև նախ՝ մեր եկեղեցու հոգևոր հայրերն են, հոգևոր առաջնորդները՝ կաթողիկոսի, եպիսկոպոսների, արքեպիսկոպոսների գլխավորությամբ:
Այդ ո՞վ, այդ ո՞ր հոգևորականն է օտարերկրյա գործակալ կամ հայրենավաճառությամբ զբաղվում: Վերցնենք, օրինակ՝ Կոտայքի թեմի հոգևոր առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանին: Նա ի՞նչ է, «կգբ-ի գործակա՞լ» է, միգուցե «Կրեմլից միլիոնավոր դոլարնե՞ր է վերցրել»:
Հոգևոր գործիչ, որ, հասկանալի է, Գևորգյան ճեմարանն է ավարտել, 1996-ից ՀԱԵ Կոտայքի թեմի առաջնորդն է, ավելին՝ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը 2013-ից ՀՀ ոստիկանության հոգևոր պատասխանատուն է, Աբովյանի պատվավոր քաղաքացի:
Լավ, եկեք Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանին վերցնենք , որ 1993-2010 թվականներին Սյունիքի թեմի առաջնորդն է եղել, իսկ 2010ից մինչ օրս՝ Վայոց ձորի թեմի: Գուցե նա՞ է գործակալ (մեղա՜), ««Հայր Մեր»-ի մեկնություններն ըստ Գրիգոր Տաթևացու», «Էջեր Սյունյաց Աթոռի պատմությունից» գրքերի, գիտական աշխատությունների հեղինա՞կը:
Իսկ միգուցե 2020-ից Գուգարա՞ց թեմի առաջնորդը՝ Հովհան եպիսկոպոս Հակոբյանը՝ Գևորգյան հոգևոր ճեմարանի ու Սան Կլաուդի (ԱՄՆ) Սուրբ Հովհաննես համալսարանի շրջանավա՞րտը, որ հոգևոր ծառայության ընթացքում եղել է նաև Վեհափառի գավազանակիրը, շուրջ 10 տարի՝ Մայր Աթոռի լուսարարապետը:
Թե՞ Մասյացոտն թեմի հոգևոր առաջնորդ (2021-ից) Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:
Ի դեպ, ուսանել է Օքսֆորդի, Լիդսի, Երևանի պետական, Մեծ Բրիտանիայի Դարեմի համալսարաններում, պատմական գիտությունների թեկնածու (ԵՊՀ), Դարեմի համալսարանի (Անգլիա) փիլիսոփայության դոկտոր՝ աստվածաբանության ոլորտում։ Գուցե որոշ քպականների նկատմամբ «հոգեբանական բռնություն» կարող է ընկալվել, եթե նշենք Գևորգ Սրբազանի դոկտորական թեզի վերնագիրը միայն, բայց անենք այդ բանը. «Հայկական մարդասիրության ծագումը. Ներսես Մեծը և հունական ազդեցության խնդիրը (քննական ուսումնասիրություն)»:
Լավ, եկեք «գնանք» Արագածոտնի թեմ, որը 2010-ից առաջնորդում է Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, որ ուսանել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում, ապա՝ Գևորգյան հոգևոր ճեմարանում, ապա՝ Լիդսի, Քարդիֆի համալսարաններում (Մեծ Բրիտանիա), աստվածաբանության մագիստրոս է: Ի լրումն, գրաբարից թարգմանել է Խոսրով Անձևացու «Պատարագի մեկնություն» և Վարդան Այգեկցու «Խրատ բոլոր քահանաներին» գործերը:
Շարունակե՞նք: Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության վարած «քաղաքականության» հետևանքով պատմության մեջ առաջին անգամ լիովին հայաթափված Արցախ: Իսկ Արցախի թեմի առաջնորդը 2021-ից Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն է: Նա փոխարինեց Պարգև Սրբազանին, որի առողջական վիճակն Արցախին պատուհասած աղետից հետո կտրուկ վատթարացավ, ինչը, ի դեպ, նմանապես շահարկում են քպական քարոզիչները: Բայց ո՞վ է Վրթանես Սրբազանը: Իսկ նա հոգևոր գործիչ է, որ 13 տարի շարունակ՝ 2007-2020 թվականներին ՀՀ Զինված ուժերի հոգևոր առաջնորդն է եղել: Հիշո՞ւմ եք, նախքան փաշինյանենց իշխանության գալը և դեռ դրանից հետո, միառժամանակ, Հայաստանը հաղթանակած ու հաղթանակո՛ղ, թշնամուն լացացնո՛ղ Զինված ուժեր ուներ...Չշեղվենք:
Շարունակենք: Թերևս չշրջանցենք այսօր իշխանականների կողմից ամենից շատ զազրախոսական հարձակումների թիրախում հայտնված, բայցև միլիոնավոր հայերի կողմից աջակցության ու քաջալերանքի, բարի խոսքի արժանացող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին՝ 2015-ից մինչ օրս Տավուշի թեմի հոգևոր առաջնորդին: Բագրատ Սրբազանը ևս փայլուն հոգևոր կրթություն է ստացել, ի լրումն՝ Մոնրեալի Քոնքորդիա համալսարանում պաշտպանել է աստվածաբանության և կենսաբանական բարոյագիտության դոկտորական թեզ (2012)՝ «Հայաստանի առողջապահական համակարգը. պատմական, սոցիալական և աստվածաբանական եզրաշերտը, անցյալը, ներկան և ապագայի զարգացման հեռանկարը» թեմայով:
Պարզ ասած՝ գիտությունների դոկտոր է, նաև՝ «Հիվանդաց Օծման խորհուրդի խնդիրը Հայ Եկեղեցում», «Ավետյաց երկրի տեսիլքով» գրքերի հեղինակ:
Իշխանությունների կողմից շարունակաբար թիրախավորվող ՀԱԵ բարձրաստիճան հոգևորականներից մեկն էլ Շիրակի թեմի հոգևոր առաջնորդ (2001 թվականից), Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն է: Ի դեպ, Հռոմի պապական արևել յան ինստիտուտի շրջանավարտ՝ Արևել յան եկեղեցական գիտությունների մագիստրոս կոչումով: Հետազոտություններ է արել նաև «Կիլիկիայի մայրաքաղաք Սիսը 1890-1920 թթ.» թեմայով, ինչպես նաև՝ «Ս. Կղեմես եպիսկոպոս Հռոմայեցու» վերաբերյալ:
Մենք այսպես երկար կարող ենք շարունակել, մանավանդ, որ բազմաթիվ են արժանավոր ու հարգված հոգևորականները:
Բայց, այ, թե ինչ միտք ծագեց հընթացս: Եկեք մտովի կողք կողքի դնենք մեր Հայ եկեղեցու հոգևոր հայրերի, առաջնորդների ստացած կրթությունը, գիտելիքներն ու տիրապետած իմացությունը, փորձառությունը, իսկ մյուս կողմում, որքան էլ սրբապղծություն դիտվի (թող ներեն մեր եկեղեցականները) դիտարկենք ՔՊ-ի՝ փողոցից հավաքած, մեծամասամբ խել քը գլխին կրթություն չունեցողների ամբողջ այդ այդ «թիմը»՝ իրենց թիմապետի գլխավորությամբ: Անհամեմատելի է: Ոգեղենություն, վեհություն, ազգային ու հավատ՝ ընդդեմ անհավատության, դատարկության, սուտ «դուխի», զազրախոսության...

Չէ, բայց իսկապես, էլի, ախր ովքեր են ելել և ում դեմ են լեզուները շաղ տալիս: Գիտեք, նման տոտալ պատերազմ Հայ առաքելական եկեղեցու դեմ վարում են մեկ ադրբեջանական հակահայ, ցեղասպանական ոճրագործ իշխանությունները, մեկ էլ՝ Նիկոլ Փաշինյանն ու իր գլխավորած ՔՊ-ն: Սա նորմա՞լ է: Իհարկե, նորմալ չէ: Չնայած, ի՞նչն է նորմալ այս իշխանությունների օրոք:

ՄԵՍՐՈՊ ՍԱՀԱԿՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>