Կոչ Հայաստանի կանանց. Ձեր արձագանքը կարևոր է և կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը Գնացեք ու տեսե՛ք․ խոշտանգման ինչ պայմաններում են պահում Արեգնազին, մյուսներին․ Դերենիկ Մալխասյան Նաիրա Զոհրաբյանը՝ Արեգնազ Մանուկյանին հանիրավի կալանավորելու մասին
11
Մոլեգնող քաղաքական բռնաճնշումներ․ Արեգնազ Մանուկյան՝ հերթական քաղբանտարկյալը ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները ամբողջական զորակցությունն են հայտնում Արեգնազ Մանուկյանին և կոչ են անում վերանայել կալանքը Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի Արեգնազ Մանուկյանին զրկել են անգամ սեփական երեխային տեսնելու հնարավորությունից. Ագնեսա Խամոյան Քաղաքական պայքարում այլևս փաստարկ չունենալով, ՔՊ-ն դիմում է ամենաստոր մեթոդներին Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ, քաղաքական ուղերձ է. Գոհար Մելոյան Արեգնազ Մանուկյանի կալանավորումը հերթական ապացույցն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է բռնապետական ռեժիմ. փաստաբան «Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ Փաշինյանի ռեժիմի սպասարկու դատավորը կալանավորեց խնամքին անչափահաս երեխա ունեցող հայ կնոջը «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի կալանքի միջնորդության որոշումը կհրապարակվի 20։00-ին Պատերազմ Արցախում
Կոչ Հայաստանի կանանց. Ձեր արձագանքը կարևոր է և կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը Մոլեգնող քաղաքական բռնաճնշումներ․ Արեգնազ Մանուկյան՝ հերթական քաղբանտարկյալը Գնացեք ու տեսե՛ք․ խոշտանգման ինչ պայմաններում են պահում Արեգնազին, մյուսներին․ Դերենիկ Մալխասյան ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները ամբողջական զորակցությունն են հայտնում Արեգնազ Մանուկյանին և կոչ են անում վերանայել կալանքը Նաիրա Զոհրաբյանը՝ Արեգնազ Մանուկյանին հանիրավի կալանավորելու մասին Մեր երկրի մեծագույն խնդիրը մնում է իշխանափոխությունը Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հեռանում. Փաշինյանի պատասխանը նոր հարցեր է առաջացրել. «Ժողովուրդ» ՔՊ-ի «բարեփոխած» տրանսպորտը Երևանցին այլևս չի պլանավորում իր օրը, փոխարենը փորձում է կանխատեսել, թե քանի՞ ժամ է կորցնելու խցանումներում Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի «Ի՞նչ աստիճանի պետք է կորցրած լինեք մարդկայինը, որ կարողանաք այս ամենն անել ու հետո հանգիստ քնել...» Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի «գործով» դատական նիստը (տեսանյութ) Հայաստանից Կարմիր գրքի կենդանիներ են տեղափոխվել Հնդկաստան․ ծավալուն հետաքննություն Արեգնազ Մանուկյանին զրկել են անգամ սեփական երեխային տեսնելու հնարավորությունից. Ագնեսա Խամոյան Թուրքիան գաղտնի վերավաճառել է ռուսական S-400 զենիթային համակարգերը Ես մինչև այսօր չեմ հասկանում` ինչի մեջ եմ մեղադրվում. Ռոբերտ Քոչարյան Եթե ես ասեի՝ սատկացնելու եմ վարչապետին, հաջորդ օրն ինձ չէի՞ն կալանավորի․ Քոչարյանը՝ դատավորին Սպառնալիքներով չեն կոտրի հաղթողների կամքը. Ռոստոմյանը՝ Ծառուկյանի մասին ՔՀԿ-ները դատապարտում են անհամաչափ ուժի կիրառումը և կոչ անում ապահովել անաչառ քննություն. հայտարարություն Հայաստանը վերածվել է մի երկրի, որտեղ արդեն նույնիսկ կանանց նկատմամբ քաղաքական բռնաճնշումը սովորական երևույթ է դարձել Քաղաքական պայքարում այլևս փաստարկ չունենալով, ՔՊ-ն դիմում է ամենաստոր մեթոդներին Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ, քաղաքական ուղերձ է. Գոհար Մելոյան «Մինչեւ հիմա ընդդիմադիրների վրա կարած ո՞ր գործն է հաստատվել, որ այս մեկը հաստատվի». Արմենուհի Կյուրեղյանը՝ Արեգնազ Մանուկյանին ներկայացվող մեղադրանքի մասին Արեգնազ Մանուկյանի կալանավորումը հերթական ապացույցն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է բռնապետական ռեժիմ. փաստաբան Նեոլիբերալ «փաշիզմ». հայ լինելը դարձնել վտանգավոր. Արման Աբովյան Փաշինյանն անոնսում է Տիգրանաշենը հանձնելու մասին. Իշխան Սաղաթելյան Բրյուսել գնացող լինի, ասե՛ք՝ բանտախցից մի կիլո լոլիկ ուղարկեմ Մարթա Կոսին. ասե՛ք, թող չիր սարքի. Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյան Արեգնազ Մանուկյանին ազատությունից զրկելը ոչ թե ձեր վճռականության, այլ ձեր փոքրոգիության և խղճուկության արտահայտությունն է Օրվա իշխանությունը կալանքը վաղուց դարձրել է պատժիչ միջոց ու առանց վարանելու այն կիրառեց անչափահաս երեխա ունեցող կին գործչի նկատմամբ Բոլոր գլխակեր ռեժիմներն իրենց ոճիրներն արդարացրել են ինչ-որ «բարձր արժեքներով» ...

Մենակ Ադրբեջանին չէ, որ հող է հանձնում․ 4 հարևաններից 3-ին տալու է. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. «2023 թվականի ամռանը մի տեսանյութ աչքովս ընկավ, որի մասին մի անգամ պատմել եմ․ Իրան-Աֆղանստան սահմանին Թալիբանի ներկայացուցիչն ու իրանցի ինժեները վիճում են, քանի որ սահմանի մեխը 2.5 սանտիմետր աֆղանական հողի մեջ է։ Պահանջում է հետ քաշել։ Աֆղանստանի տարածքը 652,864 քառակուսի կիլոմետր է, Իրանինը՝ 1,648,195 կմ է։ Որ ասում են անծայրածիր, երևի դրան են ասում։ Բայց 2,5 սանտիմետրի համար վիճում են։ Իրանցիները հետ են քաշում մեխը, որից հետո Թալիբանի ներկայացուցիչը սարքով ստուգում է և ասում. «Մեխը թեք դիրքում է, մի մասը էլի մեր հողի մեջ է»։ Նորից ուղղում են մեխը ու սահմանազատում։ Հետո Աֆղանստանի ներկայացուցիչը իրանցի ինժեներին հարց է տալիս. «Դուք ասեցիք. «Եթե մեր կողմից 10 սանտիմետր սխալ լիներ, մենք աչք կփակեինք դրա վրա»։ Էդքան շատ հող ունե՞ք»։ Այդ տեսանյութը, կարծում եմ, պետք է մի հազար անգամ տեսնեն ՔՊ-ականները։ 22 անգամ Աֆղանստանը մեծ է Հայաստանից։ Իրան-Աֆղանստան էդ սահմանը գիտե՞ք ինչպիսին է, Նիկոլի ասած էն չոլերն են, որ ասում է՝ չոլ է, կաֆե ու ռեստորան չկա, ինչներիս է պետք։ Բայց կան երկրներ ու բոլորը, որ իրենց համար կարևոր են իրենց դժբախտ ու դժգույն սարերն էլ, անապատներն էլ, ճահիճներն էլ։ Հայաստանը հանձնող այս իշխանությունը հանձնում է անկախ ամեն ինչից, հանձնում է անգամ առանց փաստաթղթի, ուղղակի։ Այս հրատապության իրական պատճառն էլ չի ասում։ Նիկոլն ասում է՝ սահմանազատումն անում ենք Ալմաթիի հռչակագրի համաձայն, իր արտգործնախարարն ասում է՝ Ադրբեջանը հղում չի անում Ալմաթիի հռչակագրին։ Բա դու խի՞ ես ափալ-թափալ տալիս, ո՞րն ա դրա պատճառը։ Տալը մի քիչ տեղին խոսք չէ, սա նվիրում է։ Նվիրում է ՀՀ քաղաքացիներին ծեծելով, ՀՀ զինվորների կյանքի հետ խաղալով։

Օրերս հաղորդումներից մեկի ժամանակ ասացի, որ Հայաստանը որոշել է կամ Ադրբեջանը որոշել է, որ հանձնվող տարածքներն ականազերծեն հայ զինվորները, որ հանկարծ ոչ մի ադրբեջանցի ականի վրա չպայթի։ Նիկոլի համար դա խնդիր չէ, ինքը զոհերը պլյուս մինուս 50-ով է հաշվում։ Ապրիլի 25-ին հենց էդ տարածքում՝ Կիրանց-Բերքաբեր հատվածում, հայ պայմանագրային զինծառայողն ականի վրա պայթեց ու կորցրեց ոտքը։ Էդ տարածքը հանձնվեց Ադրբեջանին․ ևս մի կտոր հող, որտեղ հայ զինվորի արյուն էր թափվել, հանձնվեց, ու էլի առանց մի կրակոցի։ Ես չգիտեմ ինչ գնահատական տալ կատարվածին։ Իմ բանականությունը սկսում է արդեն հրաժարվել առանց հայհոյանքի բառ հիշել։ Ինչպե՞ս, ո՞նց կարող է մի հոգի իր խմբակով որոշել, որ մեր գյուղը մերը չէ ու հանձնել թշնամուն։ Ոստիկաններն էլ գնան-կանգնեն գյուղացու դեմը, որ չխանգարի։

Հայաստանի ԱԺ նախագահը դարձյալ ասում է՝ մեր հողերը չեն, դե թող ցույց տան որն է մերը։ Արա դու ու՞մ կողմից ես, Հայաստանի՞, թե Ադրբեջանի։ Այսինքն մենք որ էդտեղ դարերով ապրում ենք, պետքա քեզ, ՀՀ Ազգային ժողովի նախագահ աշխատող տղուն ապացուցենք, որ դա մերն է, ոչ թե ադրբեջանցո՞ւնը։ Աբսուրդը նայեք, Կիրանց գյուղում տասնյակ մարդիկ սեփականության վկայականներն առնում գալիս են, ցույց են տալիս որ էդ հողերն իրենցն է, գալիս ասում են Նիկոլ, Ալեն, Երևանում էս վերջին 6 տարում առած ու սարքած պալատներդ կտա՞ս ուրիշին, բա մերը ինչի՞ ես տալիս, էն էլ թշնամուն։ Ունի ՀՀ քաղաքացիություն, ՀՀ անձնագիր, գրանցված է Կիրանց գյուղի վրա, բայց Արարատն, Ալենն ու իրենց շեֆ Նիկոլը հանձնում են։ ՀՀ կադաստրի կոմիտեն նրանց տվել է սեփականության վկայական ՀՀ տարածքի համար, հիմա ասում են չէ, թուրքի տարածքում են վկայական բաժանել, հլը բերեք տանք, հետո մի հատ ձեր մասով կհասկանանք ինչ անենք։ Հենա Արցախը հասկացաք։ 40+10 հազար դրամները բաժանում եք, մարդիկ էլ ավել բան չեն ուզում, է հենա տենց էլ կհասկանաք էլի, էլի մի լոլո կմտածեք, ի՞նչ խնդիր ձեզ համար։

ՀՀ պատմության մեջ ամենաանորակ քաղաքական գործիչներից, իսկ ՔՊ-ի պարագայում՝ հերթականը՝ Հակոբ Արշակյանը, ասում է՝ մենք այս ճանապարհը կիրանցեցիների հետ միասին կանցնենք: Խնդալներդ էլ ա չէ՞, գալիս ձեր ասծների վրա։ Ձեռ եք առնում չէ՞, էդ խեղճ գյուղացիքին։ Արա, դո՞ւք, էդ ձեր Բյուրեղ թաղամասերում, որ տներ եք առել ու ռեմոնտն եք վերջացնում, տե՞նց եք անցնում կիրանցիների հետ ճանապարհ։ Էդ ձեր մգեցված ապակիներով լյուքս մեքենաների միջի՞ց եք էդ ճանապարհը անցնում կիրանցիների հետ, թե էն բերետներին, որ տարել-գյուղը շրջափակել եք տվել, դրանց մեջքների հետևի՞ց չեք անցնում։ Ամոթ էլ չունեք, խնդում եք մարդկանց վրա։ Էդ ճանապարհը իրենք են անցնում, էդ ճանապարհը իրենց հետ անցնում է Բագրատ սրբազանը, պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, մյուսները, որոնք անշահախնդիր գնացել կանգնել են գյուղացու իրավունքը, իր տան ու հողի իրավունքը։ Ոչ թե, ձեր ՄԻՊ-ի նման, միայն ՔՊ իրավունքն է պաշտպանում, կարծես ոստիկանները քպականների կնանիքին են քաշքշում կամ երեխեքին։ Հակոբ Արշակյա՞նն է նստած է փողոցի մեջտեղը փոշիների մեջ, որովհետև չեն թողնում գնա գյուղ, մտնի եկեղեցի, ո՛չ, Բագրատ սրբազանն է, էդ ճանապարհն անցնում է կիրանցեցիների հետ, ասեցի, Գառնիկ Դանիելյանը, էդ ճանապարհն անցնում են իմ լրագրող գործընկերները․ դու նստած մայրաքաղաքի կենտրոնում՝ ասում ես միասին կանցնենք։ Դու Երևանից նստած՝ ասում ես սուտ են ասում, թե բարձունքներ ենք տալիս և այլն։ Սուտն ասում եք դուք, որովհետև ձեր տնկած սյուները ճանապարհից են արդեն երևում։ Նույն ՔՊ-ականն ասում է՝ ճամփա փակելը հարցի լուծում չէ․ սա ամենախնդալուն է իրենց կատարմամբ, որովհետև հենց ճամփա փակելով իրենք իրենց բոլոր անձնական հարցերը լուծեցին։

Եկեք լրագրողներով հարց ուղղենք ՔՊ-ականներին, երբ հանդիպում ենք․ ԱԺ-ում ամեն օր մեկը հայտնվում է ու հայտարարում էդ հողերը մերը չեն։ Հաջորդ անգամ երբ Ալեն Սիմոնյանը ասի էդ հողերը մերը չեն, նրան հարց ուղղենք էլի՝ քո կյանքի 44 տարիների ընթացքում, լավ էս 6 տարին էլ հետը, քա՞նի անգամ ես հայտարարել, որ հենց էդ հողերը մերը չեն, պետք է հանձնել, անարդար է, սխալ է, վտանգ է և այլ ցնդաբանություններ․ քա՞նի անգամ ես նման կոչով դիմել ՀՀ նախկին նախագահներին՝ նրանց վախտ։ ՔՊ-ական էն իբր ականջ կտրող դեպուտատը, որ մյուս անգամ էլ ասի՝ «ինչ սեր ունեք ուրիշի տարածքի նկատմամբ, 30 տարի ստիպում եք սիրել ուրիշինը», թող ամիս-ամսաթվով ասի՝ նախկինում իր էդ հանձնելու սկզբունքայնությունը, Ադրբեջանի շահի մասին ե՞րբ է արտահայտել։ Գագիկ Մելքոնյանը պաշտոնյա է եղել՛ 1994-2008 թվերին, քա՞նի անգամ է ելույթ ունեցել ու ասել՝ Տավուշի էդ հողերը մերը չեն, Ղարաբաղը մերը չէ, եկեք հանձնենք։ Մեկդ համարձակություն ունեցել ե՞ք տենց մտածելու։ Քոչարյան Անդրանիկ, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ դուխ կանեիր Ցեղասպանությունը ուրանալու էս վերջին առաջարկդ անե՞լ։ Եթե ձեր էս դավաճանական թեզերից որևէ մեկը ասեիք էն տարիներին, հաջորդ օրը կարժանանայիք ժողովրդի դատաստանին։ Ընդհակառակը, ասում էիք՝ ոչ մի փոխզիջում։ Դուք վարի տվեցիք երկիրը, ժողովրդին ու գտաք ձեզ համար հիմնավորում։

Ժողովուրդ ջան, ինչո՞ւ են այս օրերին քաղաքական գործիչները ակտիվիստները, հասարակական գործիչներն ասում դուրս եկեք փողոց, որովհետև սա միայն Տավուշից հանձնումների հարց չէ։ Հայաստանի 4 հարևաններից 3-ին Փաշինյանը հողեր է հանձնում։ Հունվարի 26-ին Թբիլիսիում Հայաստանի ու Վրաստանի վարչապետները ճեպազրույց տվեցին, և Հայաստանինը ասաց՝ քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները։ Եվ մամուլը գրեց, որ Լոռու մարզի Ալավերդու շրջանի Ջիլիզա գյուղին հարող տարածքները հանձնելու են Վրաստանին։ Հայաստանի իշխանությունը թարմացրել է Վրաստանի հետ սահմանազատման հանձնաժողովի կազմը և գնում է հանձնումների։ Ինչ է ստանում ՀՀ-ն, դրա մասին խոսք չկա, միայն հանձնում է։

Ռուբեն Ռուբինյանի հետ հայ-թուրքական բանակցություն վարող թուրք բանագնաց Սերդար Քըլչն էլ առաջարկել է հայ թուրքական սահմանին սահմանագծում անել։ Մեր բարեկամ Իրանի մասին դեռ չգիտենք՝ նրանց Նիկոլը բան տալիս է, թե չէ։ Նիկոլը որ գնում է հանդիպումների ցույց է տալիս մի Հայաստանի իբր քարտեզ ու մի հատ էլ պստլիկ կտոր։ Մի մասն ասում են սա Արծվաշենն է։ Բայց ոչ, ժողովուրդ ջան, էդ փոքր մասնիկը ինչի ա ցույց տալիս, թե՝ էս սահմանազատումներից հետո ինչ է մեզ մնալու։ Ու վախենամ հենց էդքանն էլ մնա, որովհետև դիմացը դրած ամենահզոր երաշխիքը, սաղ հարաբերությունները թոզմիշ արեց, հիմա աշխարհով մեկ անվտանգային պարտնյոր է ման գալիս ու չի գտնում։ Ասում է՝ հանձնենք, մինչև գտնենք։

Էն օրը լուր տարածվեց, որ ականազերծվում և տարհանվում են Գեղարքունիքի մարզից գյուղեր, Ճամբարակից և Ջիլից մեր զորքերը սկսել են հանվել։ Տալիս են, ժողովուրդ ջան, էլ տալը ո՞նց ա լինում, նվիրում են։

Կարճ ասած՝ Մենք ուզում ենք արժանապատիվ խաղաղություն։ Այն ինչ հիմա է տեղի ունենում, արժանապատվության հետ աղերս չի կարող ունենալ, սա միտումնավոր ստորացում է։ Հնարավոր է, որ ձեր պարագայում դեռ նախ երկար պետք է բացատրենք, թե ինչ է արժանապատվությունը, նոր ակնկալենք, որ դուք կարող եք արժանապատին ինչ-որ բանի հասնել»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>